Մյունխենի համաժողովը մեկ կարծիքի ակումբ է դառնում. Պեսկով
Մյունխենի համաժողովը պահանջված է շատերի համար, սակայն օբյեկտիվության կորստի պատճառով այն մեկ տեսակետի ակումբ է դառնում եւ դադարում է քննարկման հարթակ լինել, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չեմ կարծում, որ Մյունխենի համաժողովը կորցնում է իր արդիականությունը՝ որպես քննարկման հարթակ։ Ոչ, այն դեռ հետաքրքիր եւ պահանջված է շատերի համար։ Բայց կորցնում է իր արդիականությունը մեզ համար, քանի որ կորցնում է իր օբյեկտիվությունը։ Այն մեկ տեսակետի ակումբի է վերածվում»,- ասել է Պեսկովը։
Նա պարզաբանել է, որ ակումբում կարելի է քննարկել մեկ տեսակետ, բայց՝ միայն այս տեսակետի կողմնակիցներին:
«Դա այլես բանավեճային ակումբ չէ։ Այս առումով մեզ համար շատ ավելի գրավիչ է «Վալդայ» ակումբը, որտեղ առաջվա պես բախվում են տարբեր տեսակետներ։ Եվ ես հույս ունեմ, որ միշտ կլինեն հենց տարբեր, նույնիսկ տրամագծորեն հակառակ տեսակետներ»,- եզրափակել է մամուլի խոսնակը։
Երկու տարվա ընթացքում առաջին անգամ Մյունխենի անվտանգության համաժողովը պետք է անցկացվի առերես ձեւաչափով փետրվարի 18-20-ը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել