Գագիկ Մինասյան. Հայաստանը շատ մոտ է դեֆոլտի
Հայաստանը շատ մոտ է դեֆոլտի, քանի որ տնտեսությունը գոյություն ունի ի հաշիվ արտաքին պարտքի։ Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։ Նրա գնահատականներով՝ երկրի ներսում անհրաժեշտ միջոցներ չեն գոյանում, չկան ներդրումներ, չկա քաղաքական կայունություն։ Նա կարծում է, որ փոփոխությունների հասնելու միակ միջոցը Հայաստանի դավաճան իշխանության հեռացումն է, իսկ առանց դրա կոլապսն անխուսափելի է։ Մինասյանն ավելացրել է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին եւ չի կարող պատասխանել Ալիեւի ու Էրդողանի հարձակումներին, որովհետեւ նրա դեմ լուրջ կոմպրոմատ ունեն։ «Նիկոլը, Ալիեւը եւ Էրդողանը հարազատ եղբայրներ են եւ նույն գիծն են տանում։ Թուրքերը գիտեն եւ վախենում են, որ հենց որ իրենց դրածոն Հայաստանում փոխվի, ապա նորից կլինի այն իրավիճակը, որը կար առաջ։ Թուրքերը մինչեւ հիմա առաջին սպառնալիք համարում են Հայաստանը՝ չնայած պատերազմում նրա պարտությանը»,- ընդգծել է նա։
Նախկին պատգամավորը նշել է, որ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները իրենց ամբողջ կյանքի ընթացքում հստակ ցուցադրել են իրենց կազմակերպչական կարողությունները, ինչի են կարողացել հասնել, ինչ հարաբերություններ են եղել Ադրբեջանի, միջազգային հանրույթի հետ։
«Հայաստանի ներկայիս իշխանությունները հենց դրանից են վախենում։ Այդ կենդանական վախը նրանց մղում է էլ ավելի կրիտիկական ու աննորմալ գործողությունների։ Եկել է պատժի ժամանակը, եւ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հետաձգեն այն։ Բայց մեր ժողովուրդը վերականգնվում է, բուժում վերքերը»,- ասել է նա։
Փաշինյանի վարկանիշը, նրա գնահատմամբ, կտրուկ ընկել է պատերազմում կրած պարտությունից եւ 2021թ. դեկտեմբերից հետո։
«Հիմա պայքարի երկրորդ փուլն է ընթանում, եւ հարկավոր են նոր մոտեցումներ։ Մեզ հաջողվել է բացել հասարակության աչքերը, որը չի ընդունում իշխանության քաղաքականությունն ու ձգտում է դուրս գալ փողոց։ Քաղաքական ուժերը պետք է իրենց գործողությունները վարեն այս իրավիճակին համապատասխան»,- նշել է ՀՀԿ ներկայացուցիչը։
Նրա կարծիքով, եթե ներկա իշխանություններին հաջողվի իրականացնել իրենց ծրագիրը Սյունիքում, ապա Հայաստանի գրավչությունն ամբողջ աշխարհի համար կտրուկ կընկնի։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...