Ինչ են մտածում թուրքերը «Խաղաղության դարաշրջանի» մասին կամ մի նոր հարցում
«Քանի որ ՀՀ կապիտուլիացիոն իշխանությունը ջանք է թափում, որպեսզի մեզ՝ հայերիս համոզի, որ Թուրքիան որևէ սպառնալիք չի ներկայացնում և թուրքերը խաղաղասիրական տրամադրվածություն ունեն, ապա տեսնենք, թե ինչ են այդ մասին մտածում թուրքերը։ Նախ դիտարկենք հարցման այն բաժինը, որն անդրադառնում է Թուրքիայում արտաքին սպառնալիքների ընկալմանը հանրության կողմից»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
« Ինչ են մտածում թուրքերը «Խաղաղության դարաշրջանի» մասին կամ մի նոր հարցում.
Անցյալ շաբաթ IRI-ի կողմից հրապարակված հարցումները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը, անկախ պետական քարոզչությունից՝ ճիշտ գնահատելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, Թուրքիան և Ադրբեջանը համարում են քաղաքական, անվտանգային և տնտեսական սպառնալիք:
Այսօր ուզում եմ կիսվել ևս մեկ համեմատաբար թարմ հանրային կարծիքի հարցումով, որն անց է կացվել Թուրքիայում վերջերս (2021թ. հոկտեմբեր-նոյեմբերին)։
Հարցումն իրականացրել է թուրքական Kadir Has համալսարանը իր հետազոտական ամենամյա ծրագրի շրջանակներում։
Այսպես, այն հարցին, թե «թվարկված երկրները Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնում են», հարցվածների մեծամասնությունը՝ 60,9 %-ը Հայաստանը համարում է սպառնալիք։ Այս առումով Հայաստանը «առաջատար է» Թուրքիայի քաղաքացիների ընկալումներում։
Անհրաժեշտ է նշել նաև, որ այս ցուցանիշը շարունակաբար աճում է (2020թ. 58,9%-ը, իսկ 2019թ.՝ 46,5%-ն էր այդպես կարծում)։
Սպառնալիք ներկայացնող պետությունների ցանկում Հայաստանին հաջորդում են Իսրայելը, ԱՄՆ-ն, Իրաքը, Կիպրոսը, Իրանը, Ֆրանսիան, Սիրիան, Հունաստանը, ՌԴ-ն և այլն։
Հայերի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին է վկայում հարցման մեկ այլ կետ։ «Կընդունեի՞ք արդյոք հարևանի, ով ազգությամբ հայ է» հարցին Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը՝ 53,8%-ը գտնում է պատասխանել է «ո՛չ»։ Եվ միայն 8,2%-ն է դրական վերաբերվում նման հնարավորությանը։
Անդրադառնանք նաև Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։ Հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ 66,2%-ը չի աջակցում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը (կողմ է միայն 14,4%-ը)։
Հարցումը ևս մեկ անգամ փաստում է պարզ իրողությունը. ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում բնակչության շրջանում չկա խաղաղության օրակարգ։ Սակայն եթե մեկնարկած «բարեկամության դարաշրջանից» Թուրքիան որպես պետություն ստանալու է Հվ. Կովկասում այդքան ցանկալի ազդեցության մեծացումը ի դեմս Հայաստանի՝ որպես անկախ քաղաքական գործոնի վերացման և բոլոր կոմունիկացիաների փաստացի վերահսկման, ապա Հայաստանի Հանրապետությունը միայն կորցնելու է՝ լիարժեք վերածվելով Թուրքիայից առկախված բանանային հանրապետության։ Սա, իհարկե, բնավ չի փոխելու թուրքերի վերաբերմունքը Հայաստանի և հայության հանդեպ։
Հարցման ամբողջական արդյունքները (անգլերեն)՝ https://www.khas.edu.tr/.../turkeytrends-web-press.pdf »,-գրում է թուրքագետը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր