Հիշիր՝ ամբաստանյալի աթոռը հետույքի համար ահավոր ցավոտ է. Փոստանջյանը՝ Կարեն Անդրեասյանին
Խորհուրդ Կարեն Անդրեասյանին` նայիր շարիկովի լուսանկարին և հիշիր՝ ամբաստանյալի աթոռը հետույքի համար ահավոր ցավոտ է, բանտախցերի հոտը ահավոր գարշելի, իսկ բանտախցում շարիկովի լուսանկարին փոխարինելու է ճաղերով լուսամուտը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան, հասարակական-քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանը։
««Լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ Փաշինյանի լուսանկարին և հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ»։
Հեղինակ՝
ՀՀ արդարադատության նախարար, Կարեն Անդրեասյան
Նաև լինում է երբ նայում է շարիկովի լուսանկարին և հիշում, որ պետք է մոռանալ օրենքների պահանջները, կատարել պատվեր, լինել հանցակից։
Իմ կողմից 10.01.2022 թվականին թիվ ԵԴ/0091/01/17 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ Տիգրան Սահակյանի, Արմեն Բեկթաշյանի, Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդման ուսումնասիրության արդյունքում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտնել է հետևյալը, մեջբերում եմ`«Վերաքննիչ քրեական դատարանի 10.12.2021 թվականի որոշումը պաշտպանության կողմին չուղարկելու և հաղորդման ներկայացնելու օրվա դրությամբ «datalex.am» դատական տեղեկատվական համակարգում չտեղադրվելու հանգամանքին հարկ է նշել հետևյալը.
Քրեական դատավարության օրենսգրքի 402 հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հաղորդման շրջանակներում ներկայացված փաստարկների և վկայակոչված իրավական նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ թեև տվյալ դեպքում ձևականորեն առկա են Քրեական դատավարության օրենսգրքի 402 հոդվածի 2-րդ մասի խախտման հատկանիշներ, սակայն առկա փաստական հանգամանքներից ելնելով` դրանք իրենց նվազ կարևոր լինելու ուժով կասկածի տակ չեն դնում Դատավորների համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իրենց էությամբ չեն հեղինակազրկում դատական իշխանությանը»։
Այսինքն, քրեական գործով անմեղ մարդու արդարացման դատավճիռը բեկանում են և այդ անմեղ մարդուն դատապարում են 25 տարվա ազատազրկման ու չեն տրամադրում դատական ակտը, որ անմեղ դատապարտյալը ծանոթանա թե ինչպե՞ս են իրեն մեղադրել սպանության մեջ, որը նա չի կատարել և նույնիսկ դեպքի վայրում չի եղել՝ նվազ կարևոր են։
Եվ այս դիրքորոշումը հայտնում է իրավաբանը, ով եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան։
Խորհուրդ Կարեն Անդրեասյանին` նայիր շարիկովի լուսանկարին և հիշիր՝ ամբաստանյալի աթոռը հետույքի համար ահավոր ցավոտ է, բանտախցերի հոտը ահավոր գարշելի, իսկ բանտախցում շարիկովի լուսանկարին փոխարինելու է ճաղերով լուսամուտը։
Մաղթանք բարի բախտ քրեակատարողական հիմնարկում»,- գրել է Փոստանջյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր