Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները խաղաղ բնակիչների նկատմամբ
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների վրա, որոնք 44-օրյա պատերազմից հետո պարբերական բնույթ են կրում։ Ադրբեջանի նման քաղաքականությունը խստագույնս պետք է դատապարտվի և արժանանա համապատասխան գնահատականի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները խաղաղ բնակիչների նկատմամբ։ Արցախի Հանրապետության դատախազությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական մարտական դիրքից կրակել են քարամշակման կետում աշխատող բանվորների վրա։
2022թ. փետրվարի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊ ընկերության քարամշակման կետի բանվորներ Գ.Բ.-ի, Ա.Թ.-ի և Ա.Հ.-ի ուղղությամբ, ովքեր տվյալ պահին տրակտորի վերանորգման աշխատանքներ էին կատարում:
Արձակված կրակոցներից պաշտպանվելու նպատակով՝ մինչև ոստիկանության աշխատակիցների ժամանելը վերջիններս շուրջ երկու ժամ ստիպված թաքնված են մնացել՝ այդ ընթացքում զանգելով և դեպքի մասին իրազեկելով իրենց տնօրինությանը:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների վրա, որոնք 44-օրյա պատերազմից հետո պարբերական բնույթ են կրում։ Ադրբեջանի նման քաղաքականությունը խստագույնս պետք է դատապարտվի և արժանանա համապատասխան գնահատականի»,- գրել է Թովմասյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր