Գեղամ Մանուկյան. Տուգանքների կիրառումը քաղաքացիների հանդեպ չպետք է գերակա լինի
Առաջարկվում է հանել այն դրույթները, որոնց համաձայն՝ ճանապարհային երթեւեկության կանոնների այս կամ այն խախտումը կատարած վարորդներին երկակի պատասխանատվության են ենթարկում տուգանային բալերը հանելով՝ հետագայում վարորդական իրավունքից զրկմամբ, եւ սովորական տուգանքներ կիրառելով։ Այս մասին փետրվարի 8-ին Ազգային ժողովի նիստում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ընթացքում ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրեց, որ Հայաստանում բոլոր վարորդներին տրվում է 9 տուգանային բալ։ Նշված միավորների սպառման դեպքում վարորդական վկայականի գործողությունը ժամանակավորապես դադարեցվում է։ «Ներկա իշխանությունները հստակ խոստացել են Հայաստանի քաղաքացիներին, որ իրենցից «տուգանքի մատերիալ» չեն սարքելու։ Բայց նշված համակարգը մտցնելով՝ միայն 2021թ. կայացվել է ավելի քան 170 հազար որոշում, եւ դադարեցվել է մոտ 5000 վարորդական վկայականի գործողություն»,- նշեց Մանուկյանը։
Խորհրդարանականի կարծիքով՝ անթույլատրելի է այն մոտեցումը, երբ խախտման դեպքում միաժամանակ կիրառվում է պատժի երկու տեսակ. տուգանք բալերի հանմամբ, ինչպես նաեւ տուգանք դրամական մուծման տեսքով։ «Ես բոլորովին չեմ պնդում, որ իրավախախտում կատարած վարորդները պետք է ազատվեն պատասխանատվությունից։ Բայց, մյուս կողմից, տուգանքների կիրառումը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ չպետք է գերակայություն լինի։ Մոդելը կարող էր այլ լինել։ Ասենք, միայն տուգանային բալերի օգտագործմամբ՝ առանց ֆինանսական բաղադրիչի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Իսկ բալային համակարգի ներդրումը մահացու ելքերով ՃՏՊ-ների դեպքում, ինչպես նշեց պատգամավորը, ոչ մի կերպ չի փոխել իրավիճակը։ Գեղամ Մանուկյանի գնահատականներով՝ ցուցանիշները ինչպես եղել են բարձր, այնպես էլ շարունակում մնալ այդպիսին։ «Բալային համակարգը, ըստ էության, ոչ մի կերպ չի ազդել ճանապարհային երթեւեկության անվտանգության վրա»,- եզրափակեց պատգամավորը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...