Փաշինյանի կուսակցությունը հրաժարվեց քննարկել նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը փետրվարի 8-ին կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին առաջարկել է Ազգային ժողովի նիստերի օրակարգում ներառել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։ Ավելի վաղ օրինագիծը ստացել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի բացասական եզրակացությունը։
Օրենսդրական նախաձեռնության հեղինակ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի կարծիքով՝ նվազագույն ամսական աշխատավարձը հանրապետությունում անհրաժեշտ է 68 հազար դրամից բարձրացնել 100 հազար դրամի։ «Այս առաջարկությունը հիմնված է մի շարք սոցիալ-տնտեսական պատճառների, մասնավորապես՝ սպառողական զամբյուղի մասին տվյալների վրա։ 2021թ. այն կազմում էր 70 հազար դրամ»,- նշել է Վարդանյանը։
Ընդ որում՝ նա չի հրաժարվել համագործակցությունից եւ նշված գումարի հնարավոր վերանայումից։ Բայց դա կառավարող մեծամասնությանը բավարար չթվաց, եւ օրինագիծն այդպես էլ չներառվեց ԱԺ նիստերի օրակարգում։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...