Քրգործերով հաշվի չի առնված իշխանության ստեղծած բարդակը, անգործությունը. Պատգամավորն այցելել է կալանավորված սպաներին
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էի գնացել՝ հանդիպելու կալանքի տակ գտնվող սպաներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Տարբեր փուլերով, տարբեր օրերի հանդիպել եմ 44-օրյա պատերազմի, Խծաբերդի և Հին թաղեր գյուղերի, ինչպես նաև՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի գործով անցնող մեծ թվով զինվորականների։
Բնականաբար չեմ կարող պնդել, որ տարբեր գործերով անցնող զինվորականները որևէ սխալ, բացթողում չեն ունեցել, սակայն յուրաքանչյուրի դեպքին պետք է անհատական մոտեցում դրսևորել։
Բայց կա մի մեծ ԲԱՅՑ, քրեական գործերով հաշվի չի առնված իշխանության ստեղծած բարդակը, անգործությունը, կուլիսային պայմանավորվածությունները, բանակում հրահրած ճգնաժամը, զինվորականների թիրախավորումը, որն ահռելի ազդեցություն ունի և՛ 44-օրյա պատերազմի, և՛ Հադրութի շրջանի Հին թաղեր և Խծաբերդ գյուղերի, և՛ նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի վրա։
Ես միշտ սովոր եմ սպաներին, առհասարակ զինվորականներին հանդիպոլ զորամասերում, մարտական հենակետերում և շատ ծանր եմ տանում, երբ նրանց հետ հանդիպումը տեղի է ունենում քրեակատարողական հիմնարկներում՝ բանտախցերում։
Մի կարևոր հանգամանք ևս, ինչի վրա ես շատ մեծ ուշադրություն են դարձնում։ Շատ զինվորականներ, ովքեր անցնում են թվարկածս քրեական գործերով, տասնամյակներով զինված ուժերում եմ, երկար տարիներ ծառայել եմ դիրքային զորամասերում, մասնակցել տարբեր օպերացիաների, 2016 թվականի ապրիլյան ու 2020-ի 44-օրյա պատերազմներին, պարգևատրվել և այլն։
Զինվորականներին, զինված ուժերին ինստիտուցիոնալ հարվածներ հասցնելու իշխանության քաղաքականությունը հենց այսպիսի իրավիճակ էլ պետք է ստեղծեր, իսկ սրա ծանր հետևանքներն առաջիկայում այլ դրսևորումներ կունենա»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր