Հայաստանում կիրառվող որեւէ պատվաստանյութ գրանցված չէ․ Զոհրաբյան
Հայաստանում կիրառվող որեւէ պատվաստանյութ գրանցված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության համահիմնադիր Արա Զոհրաբյանը՝ հրապարակելով իր հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարությունից ստացված պատասխանը։
«Պատվաստանյութերի (դեղերի) գրանցման ժամանակ ստուգվում է պատվաստանյութերի անվտանգությունը, արդյունավետությունը և որակը՝ գիտականորեն հիմնավորված չափանիշներով:
Այս փաստաթուղթը հրապարակում եմ այն մարդկանց համար, ովքեր չգիտեն, որ Հայաստանում կորոնավարակի դեմ պատվաստանյութերը գրանցված ՉԵՆ:
Ինչպես գրանցվեն, երբ պատվաստանյութերը չեն անցել ամբողջական կլինիկական փորձարկումները:
Իսկ չգրանցված և կլինիկական փորձարկումների փուլում գտնվող պատվաստանյութերն ընդունելով, արդյոք չենք դառնում էժան, կամ ավելի ճիշտ անվճար փորձարկվող:
Սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի:
«Դեղերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ փորձարկվողը (օրինական ներկայացուցիչը) պետք է գրավոր տեղեկացված լինի փորձարկվող արտադրանքի, դրա անվտանգության, սպասվող արդյունավետության, վտանգի չափի, փորձարկման պայմանների, նպատակի, տևողության, առողջությանը վնաս հասցնելու դեպքում պատվիրատուի գործողությունների, կյանքի և առողջության ապահովագրության պայմանների, նրա մասնակցության գաղտնիության ապահովման երաշխիքների մասին:
Սիրելի հայրենակիցներ, եթե ի վերջո ցանկանում եք պատվաստվել, ապա պահանջեք, որպեսզի ձեզ հետ պետությունը պայմանագիր կնքի, ներառելով ձեր կյանքի և առողջության ապահովագրության պայմանները: Հակառակ դեպքում, հետո կարող է ասել, կամավոր եկել ու պատվաստվել եք ձեր սեփական ռիսկով:
ԵՍ ԵՎ ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆՔ ԼԻՆԵԼ ՓՈՐՁԱՐԿՎՈՂ»,- նշել է Զոհրաբյանը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր