Հասմիկի ու մեր մասին
• Լինում է-չի լինում՝ Հասմիկ անունով մի գեղեցկուհի։ Սումգայիթից փախստական արցախցի։ Հայտնի դեպքերից հետո եկել էր Ստեփանակերտ ու բուժքույր էր աշխատում։ Իրեն շատ-շատերն էին սիրում, այդ թվում՝ Էմերիկը՝ ֆրանսիացի բժիշկ «Կարմիր խաչից»։ Էմերիկը ծնկների վրա աղաչում էր Հասմիկին, որ իր հետ գնա Ֆրանսիա, որտեղ իրեն ու Հասմիկին ոսկե սարեր էին սպասում։ Բայց Հասմիկը չէր գնում, շարունակում էր բուժել վիրավոր ազատամարտիկներին։ Մի օր՝ 1992 թ․ օգոստոսի 23-ին՝ գիշերային հերթապահությունից հետո, Հասմիկը եկավ հանրակացարան՝ ԱրՊՀ-ի ներքևի շենքը, որտեղ այդ ժամանակ սումգայիթցի, մարտակերտցի ու շահումյանցի փախստականներն էին հանգրվանել, ու հոգնած քնեց։ Քնեց ու էլ չզարթնեց։ Ադրբեջանական Սու-25-ի հարվածից շենքը մասնեմաս էղավ, ու պանելներից մեկն ընկավ քնած Հասմիկի վրա…
• Երբ ես և ընկերներս խոսում ենք նյութականի ու ժամանակավորի հանդեպ հավերժականի ու հոգևորի գերազանցության մասին, մենք ընդամենը հենվում ենք այն պարզ և կենսաբանական իմաստության վրա, որ առանց զոհողության մարդկային հասարակությունները չէին գոյանա և կվերանան։ Երբ մենք պատմում ենք հասմիկների մասին, մենք հենց զոհաբերության փրկչական գաղափարն ենք քարոզում, և ինքներս էլ այդ ճամփով ենք վարում մեր կյանքը։
• Երբ մեր հակառակորդները փորձում են արհեստականորեն հակադրել անհատականն ու կոլեկտիվը, մարդկայինն ու գաղափարականը, նրանք ընդամենը փախչում են իրենց բաժին զոհաբերությունից։ Նրանք ոչ թե հասմիկներին են պաշտպանում մեզ պես «ռադիկալներից», այլ հոգու խորքում ատում են և՛ հասմիկներին, և՛ մեզ, որովհետև մենք զոհաբերող տեսակ ենք, իրենք՝ մակաբուծող, իսկ մարդիկ ատում են հակադիր տեսակներին։
• Խորհուրդ եմ տալիս դիտել լիամետրաժ ֆիլմի երկարություն ունեցող իմ մասնակցությամբ այս հաղորդումը՝ https://www.youtube.com/watch?v=LNtKzAfN_u0


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր