Տաշքենդի կենդանաբանական այգում կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ
Կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ Տաշքենդի կենդանաբանական այգում, գիշատիչը չի վնասել երեխային, աղջիկը տուժել է միայն շուրջ հինգ մետր բարձրությունից ընկնելու հետեւանքով, ուրբաթ հայտնել է կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը:
«Այսօր՝ հունվարի 28-ին, շուրջ 12.00-ին երիտասարդ կինն անհայտ դրդապատճառով նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ հանրության ներկայությամբ»,-ասվում է կենդանաբանական այգու Telegram-ալիքի հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայության տվյալներով՝ կովկասյան գործ արջ Զուզուն հետեւել է կնոջ գործողություններին մետաղյա ճաղավանդակի հակառակ կողմից, այնուհետեւ դանդաղ մոտեցել աղջկան, հոտոտել եւ հեռացել է: «Կենդանաբանական այգու աշխատակիցները տարել են արջին դեպի վանդակի ներքին հատվածը: Աղջիկը տուժել է միայն շուրջ հինգ մետր բարձրությունից ընկնելու հետեւանքով»,-պարզաբանել են կենդանաբանական այգում:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել