Մալայզիայում ջրհեղեղի վնասը 1.46 միլիարդ դոլար է գնահատվել
Վերջին շաբաթների ընթացքում Մալայզիայի մեծ մասը պատուհասած ջրհեղեղը մոտ 1.46 միլիարդ դոլարի ընդհանուր վնաս է պատճառել, հաղորդում է Reuters-ը:
Դեկտեմբերի կեսերին եւ հունվարի սկզբին մի քանի նահանգներում անսովոր հորդառատ անձրեւների հետեւանքով տասնյակ մարդիկ մահացան, ավելի քան 120.000 մարդ տեղահանվեց:
Ջրհեղեղի ազդեցության մասին հատուկ զեկույցում Վիճակագրության դեպարտամենտը հայտնել է, որ պետական գույքին եւ ենթակառուցվածքներին հասցված վնասը 2 միլիարդ ռինգ է կազմել, իսկ բնակելի շենքերին՝ 1.6 միլիարդ ռինգ:
Արտադրության կորուստները 900 մլն ռինգ են կազմել, որոնց մեծ մասը գրանցվել է կենտրոնական Սելանգոր նահանգում՝ մայրաքաղաք Կուալա Լումպուրը շրջապատող երկրի ամենահարուստ եւ բնակեցված շրջաններից մեկում:
Գերատեսչությունը հայտնել է նաեւ տրանսպորտային միջոցների, առեւտրային տարածքների եւ գյուղատնտեսության ոլորտի կրած լուրջ վնասների մասին:
Մալայզիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ջրհեղեղից տուժածներին մոտ 1.4 միլիարդ (334.37 միլիոն դոլար) կտրամադրի:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել