Հայաստանը մոտ 6 մլրդ դրամ է վճարել պատվաստանյութերի ձեռքբերման համար. Արա Զոհրաբյան
2021թ. կորոնավիրուսի պատվաստանյութերի համար Հայաստանի Հանրապետությունը վճարել է մոտ 6 միլիարդ ՀՀ դրամ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Զարթոնք» կուսակցության ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«1. Հարկ վճարող քաղաքացին վճարում է պատվաստանյութի համար
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2021թ. կորոնավիրուսի պատվաստանյութերի համար Հայաստանի Հանրապետությունը վճարել է մոտ 6 միլիարդ ՀՀ դրամ (5.936.025.565 ՀՀ դրամ):
Հայաստանը 2021թ. ձեռք է բերել պատվաստանյութերի մոտ 3 միլիոն (3.142.690) դեղաչափ, այդ թվում՝ նվեր ստացած դեղաչափերը:
Այս փաստաթղթից հետևում է, որ պատվաստանյութերն անվճար չեն և Հայաստանի Հանրապետության հարկ վճարող քաղաքացին (այդ թվում՝ չպատվաստված քաղաքացին) է վճարում պատվաստանյութերի համար:
Այս նույն տրամաբանության մեջ հարց է ծագում. Ինչու չի փոխհատուցվում ՊՇՌ հետազոտության ծախսը (հիշեցնեմ, որ ՊՇՌ հետազոտությունը նույնպես հանդիսանում է բժշկական միջամտություն և քաղաքացին իրավունք ունի հրաժարվել):
2. Եթե գործատուն ճնշումներ է գործադրում
Եթե չեք պատվաստվել և չեք ցանկանում ՊՇՌ հետազոտություն անցնել, ինչի հետևանքով գործատուն Ձեր նկատմամբ ճնշումներ է իրականացնում, ապա կարող եք ստորև նշված դիմումի տեքստը տպել, լրացնել տվյալները, ստորագրել և հանձնել գործատուին: Ձեր մոտ գտնվող երկրորդ օրինակի վրա գործատուն պետք է ստորագրի, հավաստելով, որ ստացել է (եթե կհրաժարվի, ապա կարող եք փոստով ուղարկել՝ անդորրագրով):
Գործատուի կողմից Ձեր նկատմամբ որևէ գործընթաց սկսելու դեպքում կապվեք «Ազատ կամք» նախաձեռնության փաստաբանական թիմի հետ (հեռախոս 010 440333)»,- գրել է Արա Զոհրաբյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր