Մահացել է ֆրանսիացի լեգենդար մոդելյեր Թիերի Մյուգլերը
73 տարեկանում մահացել է ֆրանսիացի մոդելյեր, լուսանկարիչ եւ Mugler նորաձեւության տան հիմնադիր Թիերի Մյուգլերը։ Այս մասին ասված է հաղորդագրությունում, որը հրապարակվել է մոդելյերի ֆեյսբուքյան էջում։
«Մեծ վշտով հայտնում ենք, որ 2022թ․-ի հունվարի 23-ին մահացել է պարոն Մանֆրես Թիերի Մյուգլերը»,- ասված է տեքստում։
Մյուգլերի ներկայացուցիչ Ժան-Բատիստ Ռուժոն «France-Presse» գործակալությանը հայտնել է, որ մոդելյերի մահը վրա է հասել բնական պատճառներից։
«Gala» ամսագրի տեղեկություններով՝ 1973թ․-ին Թիերին ստեղծել է իր կանանց հագուստի առաջին հավաքածուն, որի հիմքում դասականի ու ժամանակակիցի համադրություննէր։ Ֆրանսիացին համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել 1980-ականներին։ 1992թ․-ին նա հիմնել է իր պարֆյումերային ապրանքանիշը։ Մյուգլերն իր նորաձության տան ստեղծագործական տնօրենի պաշտոնը լքել է 2002թ․-ին, սակայն շարունակել է հագուստ կարել եւ ցուցադրություններ կազմակերպել։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից