Նիկոլ Փաշինյանը ծրագրում է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձեւավորման գործընթացը: Նախորդ խորհուրդը չեղարկվեց, նոր խորհրդի նախագահն արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է, անդամներն են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, ՄԻՊ-ը, ԱԺ խմբակցություններից մեկական անդամ, ներկայացուցիչ ԲԴԽ-ից, առնվազն 2 անգամ ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։ Ընտրվել են Էդմոն Մարուքյանը եւ Արամ Զավենիչի «Հանրապետությունից» մեկը։
Եվս երեքը քաղհասարակությունից են՝ Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանը, Տիգրան Եգորյանը։ Առաջիկա օրերին խորհրդի կազմը կհաստատվի վարչապետի կողմից, ապա խորհուրդը կձեւավորի 5 գիտնական մասնագետներից կազմված հանձնաժողով, որը կմշակի սահմանադրական բարեփոխումների նախագիծը։
Շուրջ մեկ տարի առաջ՝ այսպես կոչված, «ռազմական հեղաշրջման փորձի» օրերին, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսելիս Փաշինյանը չէր բացառել կիսանախագահական համակարգին անցնելու հնարավորությունը, սակայն տարեվերջին հակառակ կարծիքը հայտնեց, թե կողմ է խորհրդարանական կառավարմանը։
Թե այս իրարամերժ հայտարարությունների մեջ ինչպես են կողմնորոշվելու խորհուրդն ու հանձնաժողովը, չգիտենք, սակայն տարեսկզբին Փաշինյանն իր քաղաքական թիմին հրահանգել է ռեսթարթի ենթարկել տարածքային կառույցները եւ պատրաստվել սահմանադրական հանրաքվեի, որպեսզի փոխեն կառավարման մոդելը՝ անցնեն կիսանախագահական համակարգին, որտեղ ուժայինները դարձյալ կանցնեն նախագահի վերահսկողության տակ։ Ակնհայտ է, որ Փաշինյանը ծրագրում է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)