Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներից ԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC News Ներառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեց Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է Իրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետով Բարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆ Տղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանության Մարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է Լուսին Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ը Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանը

Լիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-իԵվրոպական հանձնաժողովն Ուկրաինային է ուղարկել 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվներից ԱՄԷ-ն առաջ են մղում միջազգային կոալիցիայի գաղափարը. WSJՄարտի 1-ի գործով ուսումնասիրության են ենթարկվել ՊՆ-ի ու ՆԳՆ-ի հաշվեկշռում գտնվող մի շարք զինատեսակներՀայաստան-Իրան սահմանը խաղաղության սահման է. Իրանի դեսպանՆիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթովՀուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներինԱՄՆ-ն հասել է իր նպատակներին և «շուտով» կդադարեցնի Իրանի վրա հարձակումները. ԹրամփԻրանը սպառնում է հարվածել Մերձավոր Արևելքում ամերիկյան ՏՏ ընկերությունների գրասենյակներինՄեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքներըՄեծ Պահք․ Ավագ ՉորեքշաբթիՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրեական գործերի 23,8% աճ, նախաքննության ժամկետների կրճատումԱպարանում վերանորոգվում է թիվ 1 մանկապարտեզը․ այն նախատեսված է 90 երեխայի համարՆիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետԱյս գեղեցիկ տոնը թող դառնա նոր նվաճումների և ծրագրերի իրականացման սկիզբ Հայաստանում ասորական համայնքի համար․ ՄԻՊ-ի ուղերձըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանումԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԿրթություն, գիտություն, տեխնոլոգիաներ․ Երևանն ու Թեհրանը խորացնում են կապերըԱրձանագրվել է ազնվացեղ եղջերուի բնության մեջ առաջին ձագի ծնունդըՔո մարզադահլիճը՝ քո բակում. մարզվելը հասանելի է և անվճարՀայաստանը հերթական վարկանիշային աղյուսակով դասվել է ամենաանվտանգ երկրների ցանկում․ ՆԳՆYouTube. Արդյո՞ք այն կդառնա դրամ վաստակելու հարթակՆոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքոԱջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյանը մանրամասներ է հայտնումՔննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ծրագրերըՀրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկՓարիզի գագաթնաժողովում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՂրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել ենԵրևանում կկատարվի երթևեկության փոփոխություն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Հայաստան

Մենք երևի մոռանում ենք, որ Հայաստանն իր վրա է վերցրել Արցախի անվտանգության երաշխավորը լինելու կարևոր գործառույթը. Լարիսա Ալավերդյան

«Անկասկած, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում այսօր սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար, և հարցն ընդգրկելով, բացի այն, որ կարող ենք քննարկել սահմանագծման հիմնախնդիրները, այն հնարավորություն է ստեղծում ուսումնասիրել և քննարկել սահմանում տիրող իրավիճակը»,- ԱԺ այսօրվա նիստում հայտնեց «Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը՝ ներկայացնելով «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծն ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը:

Այս որոշումը, սակայն, հերթական անգամ մերժվեց քաղաքական մեծամասնության կողմից:

168.am–ի հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց «Պետական սահմանների սահմանագծում և սահմանազատում» վերտառությամբ ԵԱՀԿ փաստաթղթի ու դրա բովանդակության մասին.

«Այդտեղ գրված է, որ գործընթացը պետք է լինի բաց, և, մասնավորապես, քաղաքական բոլոր ուժերը մասնակցեն քննարկումներին, ինչպես նաև՝ որ թե՛ քննարկումների ժամանակ, թե՛ ապագա հանձնաժողովի կամ աշխատանքային խմբի աշխատանքներին ներգրավվեն տարբեր ոլորտներից մասնագետներ: Վերջապես այնտեղ հստակեցված է նաև, որ պետք է մասնակցեն նաև այն համայնքների Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց կարող է վերաբերել այդ սահմանազատման և սահմանագծման արդյունքները»:

Նա համոզված է՝ թեման քննարկելու մերժումով իշխանական խմբակցությունն իրեն հակադրում է միջազգային, բոլորի կողմից ընդունված ձեռնարկներին: Լարիսա Ալավերդյանը, այդուհանդերձ, նկատեց՝ այս ամենը նույն միջազգային հանրության կողմից ներվում է իշխանություններին:

«Հարցը, իրականում, այն է, թե ինչո՞ւ է ներվում. այստեղ կա հստակ պատասխան՝ որովհետև իրականացվել են Հայաստանի ազգային շահերին ամբողջովին դեմ այն բոլոր քայլերը, որոնք բերել են Արցախի գրեթե ամբողջական անջատմանը Հայաստանից»,- ասաց իրավապաշտպանը՝ նկատելով, որ, երբ հայկական կողմից այս հարցերի շուրջ տարիներ շարունակ առկա դիմադրությունը թուլացել է, կամ ամբողջովին վերացել է, բախվել ենք այս իրականությանը:

Լարիսա Ալավերդյանը հենց այս համատեքստում դիտարկեց նաև Երևան-Անկարա մերձեցումը, որը, նրա խոսքերով, «ողջունում են բոլոր ամենապղտոր նպատակներ ունեցող կենտրոնները»:

Դիտարկմանը, թե իշխանական պատգամավորներից մեկը խորհրդարանում իրենց մերժումը պայմանավորել է վստահեցմամբ, թե մեր պետության շահերից բխում է սահմանազատման և սահմանագծման օրակարգը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետ չփոխկապակցելը, քանի որ ԼՂ հիմնախնդիրը ոչ թե տարածքային, այլ ժողովուրդների ինքնորոշման հարց է, իրավապաշտպանն արձագանքեց, որ այդ հարցը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում.

«Մենք երևի մոռանում ենք, որ 1994 թվականից հետո Հայաստանն իր վրա է վերցրել մեկ կարևոր գործառույթ՝ լինել Արցախի անվտանգության երաշխավորը:

Պատահական չէ, որ խոսում են ինքնորոշման և ոչ թե՝ անկախության մասին, այնինչ Արցախի պայքարը եղել է ոչ միայն ամորֆ, անորոշ ինքնորոշման իրավունքի համար, այլ այնպիսի ինքնորոշում, որը ենթադրում է ամբողջովին անկախությունն Ադրբեջանից, և դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Ադրբեջանը մշտապես սպառնացել է և այսօր էլ շարունակում է սպառնալ Ցեղասպանությամբ:

«Ինքնորոշում» եզրույթը օգտագործել՝ մոռանալով, որ դա եղել է ինքնորոշում անջատումով, ահա այստեղ է, որ մանիպուլյացիան տեղի է ունենում: Տարանջատել այդ երկու հարցերը, նշանակում է՝ պարզապես ամբողջովին այլասերել ամբողջ նորագույն պատմությունը, որը սկսվել է 1988 թվականից»: