Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC News Ներառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեց Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է Իրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետով Բարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆ Տղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանության Մարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է Լուսին Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ը Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանը Կիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարը

ԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-իԵվրոպական հանձնաժողովն Ուկրաինային է ուղարկել 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվներից ԱՄԷ-ն առաջ են մղում միջազգային կոալիցիայի գաղափարը. WSJՄարտի 1-ի գործով ուսումնասիրության են ենթարկվել ՊՆ-ի ու ՆԳՆ-ի հաշվեկշռում գտնվող մի շարք զինատեսակներՀայաստան-Իրան սահմանը խաղաղության սահման է. Իրանի դեսպանՆիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթովՀուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներինԱՄՆ-ն հասել է իր նպատակներին և «շուտով» կդադարեցնի Իրանի վրա հարձակումները. ԹրամփԻրանը սպառնում է հարվածել Մերձավոր Արևելքում ամերիկյան ՏՏ ընկերությունների գրասենյակներինՄեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքներըՄեծ Պահք․ Ավագ ՉորեքշաբթիՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրեական գործերի 23,8% աճ, նախաքննության ժամկետների կրճատումԱպարանում վերանորոգվում է թիվ 1 մանկապարտեզը․ այն նախատեսված է 90 երեխայի համարՆիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետԱյս գեղեցիկ տոնը թող դառնա նոր նվաճումների և ծրագրերի իրականացման սկիզբ Հայաստանում ասորական համայնքի համար․ ՄԻՊ-ի ուղերձըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանումԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԿրթություն, գիտություն, տեխնոլոգիաներ․ Երևանն ու Թեհրանը խորացնում են կապերըԱրձանագրվել է ազնվացեղ եղջերուի բնության մեջ առաջին ձագի ծնունդըՔո մարզադահլիճը՝ քո բակում. մարզվելը հասանելի է և անվճարՀայաստանը հերթական վարկանիշային աղյուսակով դասվել է ամենաանվտանգ երկրների ցանկում․ ՆԳՆYouTube. Արդյո՞ք այն կդառնա դրամ վաստակելու հարթակՆոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքոԱջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյանը մանրամասներ է հայտնումՔննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ծրագրերըՀրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկՓարիզի գագաթնաժողովում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՂրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել ենԵրևանում կկատարվի երթևեկության փոփոխություն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք
Հայաստան

Ավելի ու ավելի վատ ենք ապրելու, սիրելի՛ «հպարտ քաղաքացիներ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2022 թվականը խոստանում է սոցիալտնտեսական առումով բավական բարդ տարի լինել։ Խնդիրն այն է, որ երկրում տնտեսական միջավայրի վրա բացասական ազդող լրացուցիչ գործոններ են ստեղծվել, որոնցից առաջնահերթը, այս իշխանությունների գոյությունից զատ, անասելի գնաճն է։

Ճիշտ է՝ ընդհանուր առմամբ էներգակիրների գների բարձրացման և մատակարարման շղթաների խաթարման պարագայում ամբողջ աշխարհում գնաճային տրամադրություններ են նկատվում, սակայն այս պարագայում Հայաստանում գների աճի տեմպերը մի յուրահատուկ անտրամաբանական բարձրացմամբ են արտահայտվում։ Ավելի ստույգ՝ համաշխարհային շուկայի գնանկմանը Հայաստանի տնտեսությունն արձագանքում է շատ դանդաղ ու դժվար, իսկ թանկացումներին՝ րոպեական, և շատ դեպքերում, օգտագործելով համաշխարհային գների փոփոխության առիթը, անհարկի թանկացում է կատարվում։

Հատկապես անհանգստացնող է պարենային ապրանքների գների բարձրացումը, ինչը ոչ միայն լուրջ սոցիալական, այլ նաև պարենային անվտանգության հարց է։ Պարզ է, որ բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող Հայաստանի համար առանցքային պետք է լինի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը։ Եվ դրանով էր պայմանավորված, որ կորոնավիրուսի համավարակի տարածմանը զուգահեռ Փաշինյանը խոստանում էր, որ Հայաստանում խթանելու են գյուղատնտեսության զարգացումը և պարենային արտադրանքի ծավալների ավելացումը, սակայն, ինչպես Փաշինյանի մյուս պոպուլիստական հայտարարությունները, այս խոստումները ևս մնացին լոկ խոսքերի մակարդակով՝ օդից կախված։ Գյուղնախարարության լուծարումից հետո գյուղոլորտը, մեծ հաշվով, դուրս է մնացել հատուկ հոգածությունից, իսկ իշխանությունների տեսադաշտը ասֆալտ փռելուց այն կողմ չի անցնում։

Չէ՞ որ գյուղատնտեսությունը կլիմայական պայմաններից կախված տնտեսության ամենառիսկային ճյուղերից է, որի արդյունքները տեսնելու համար ժամանակ և մեծ ջանքեր են պետք, իսկ ասֆալտ փռելու գործընթացը միանգամից տեսանելի է ու մեծ ժամանակ չի պահանջում։ Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ Արցախից մեծ քանակությամբ պարենային ապրանքներ էին գալիս Հայաստան, իսկ պատերազմից հետո Արցախի տարածքների կորուստի արդյունքում իրավիճակն այնքան բարդ է, որ նույնիսկ Հայաստանից այնտեղ մթերք արտահանելու անհրաժեշտություն կարող է առաջանալ։ Կարճ ասած՝ պարենային ապահովության առումով մեր տնտեսությունն ինքնաբավ չէ, ինչը Հայաստանին չափից ավելի մեծ կախվածության մեջ է դնում արտաքին շուկաներից ու այնտեղ տեղի ունեցող տեղաշարժերից։

Օրինակ՝ Հայաստանը հացահատիկը մեծամասամբ ներկրում է Ռուսաստանից, և եթե Ռուսաստանում հացահատիկի բերքի նվազում նկատվի, ապա Հայաստանն անմիջապես իր վրա կզգա դրա հետևանքները։ Սակայն այլ հանգամանքներ ևս կան, որոնք շուկայում նկատվող գնաճի մակարդակն ավելի են բարձրացնելու։

Մասնավորաբար, խմելու ջրի գինը հունվարի 1-ից արդեն բարձրացել է 20 դրամով։ Այնինչ, 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «Վեոլիա ջուր» ընկերության հետ ձեռք են բերել պայմանավորվածություն, որ մինչև 2024 թվականը ջրի գինը չի բարձրանա։ Իսկ այժմ նույն Փաշինյանը ջրի թանկացումն արդարացնելու համար նշում է, որ եթե ջրի գինը հիմա չբարձրանա, ապա 2024 թվականին այնքան կբարձրանա, որ շատ մեծ տարբերություն կտա։ Չնայած զարմանալի ոչինչ չկա, այդ ե՞րբ է Փաշինյանը կատարել ժողովրդին տված իր խոստումները, որ հիմա էլ կատարեր։

Եվ ահա, ջրի թանկացմանը հաջորդում է նաև էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը։ Իսկ էլեկտրաէներգիայի թանկացման հիմնական պատճառներն ատոմակայանի համար վերցված վարկերի բեռն ու «Գազպրոմ» ընկերության նկատմամբ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի խնդրի հետ կապված պարտավորությունների չկատարումն է։ Այսինքն, խնդիրը բացարձակ ՀԷՑ-ը չէ, ինչպես ոմանք փորձում են մատուցել, այլ այն, որ այս իշխանությունները չեն կարողացել արդյունավետ կառավարել էներգետիկ ոլորտը, որի արդյունքում ֆինանսական ճեղքվածք է առաջացել, որը լցնելու ծանրությունը դրվելու է հասարակ սպառողների ուսերին։ Թանկացումների այս շղթային շուտով գումարվելու է նաև գազի թանկացումը։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հունվարի 13ին գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով ՀՀ բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին։ Եվ համապատասխան որոշման կայացման դեպքում Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կբարձրանա 6 տոկոսով։ Ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում տնտեսվարողները, բնականաբար, փորձելու են իրենց ծախսերի աճը փոխհատուցել ծառայությունների ու ապրանքների գների բարձրացմամբ։ Ստացվում է, որ Հայաստանը բախվում է գների բարձրացման հետ կապված կատաստրոֆիկ մի վիճակի՝ այն դեպքում, որ ոչ շատ վաղուց Փաշինյանը հավաստիացնում էր, թե Հայաստանում «ապոկալիպտիկ թանկացումներ» չեղան և չեն էլ սպառնում։ Դե, Փաշինյանը 2018-ին ու դրանից առաջ էլ նախկիններին մեղադրում էր, թե գազի գինը շատ բարձր է, խոստանում էր, թե իշխանության գալու դեպքում գազի գինը կնվազի: Բայց իշխանության գալուց մի քանի ամիս անց հպարտորեն հայտարարեց, թե… գազը չի թանկանա:

Բայց նույնիսկ այս խոստումը կատարել նրան չհաջողվեց: Մի խոսքով՝ ներկայիս սոցիալ-տնտեսական դրությունը «ապոկալիպտիկ» է, քանի որ քաղաքացիների եկամուտների աճ չկա, բայց կա գործազրկության և արտագաղթի աճ, իսկ գնաճային ֆոնն այլևս անտանելի է։ Թեպետ սա, երևի թե, սպասելի էր, իսկ իշխանություններն էլ, կարծես թե, հանգիստ են տանում այսպիսի զարգացումները. թերևս վստահ են, որ մեր հասարակության մեջ մոտ մի 680 հազար մարդ կա, որ նույնիսկ թանկացումների դեպքում է «լավ ապրելու» և ապաշնորհ իշխանությունների առաջ իր պահանջները դնելու փոխարեն նախընտրելու է համակերպվել ստեղծված իրավիճակի հետ»: