Հայ երիտասարդությունը չի հանդուրժում եւ չի համակերպվել այսօրվա իրականության հետ
Հունվարի 16-ին տեղի ունեցավ «Համահայկական երիտասարդական դմադրություն» շարժման առցանց ընդհանուր հավաքը, որին մասնակցեցին 20 երկրներից շարժմանը միացած 70-ից ավել երիտասարդական կազմակերպություններ՝ շուրջ 115 ներկայացուցիչներով։ Վերջիններս տարբեր ոլորտներում գործող (քաղաքական, եկեղեցական, կրթամշակութային, բարեսիրական, մարզական, ուսանողական) եւ տարբեր հայացքներ ունեցող կազմակերպություններ են, որ համախմբված են շարժման տեսլականի, նպատակների եւ օրակարգի շուրջ։
Հանդիպման բանախոսն էր՝ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։ Նա, կարեւորելով արտաքին թշնամու հանդեպ վրեժի ոգով առաջնորդվելը եւ ազգային արժանապատության վերականգնումը, հրամայական համարեց պատերազմի վախից ձեռբազատվելը, ինչպես նաեւ հայ երիտասարդության գաղափարականացումը, որի արդյունքով պիտի ծնվի համատարած ժողովրդական պոռթկումը։
ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի ներկայացուցիչ Արշակ Մեսրոպյանը ներկայացրեց դիմադրության շարժման պայքարի հինգ հիմնական ուղղություններն ու առաջիկա աշխատանքները, որոնք իրականացվելու են։
Առաջիկա քայլերի վերաբերյալ տեղի ունեցավ մտքերի փոխանակում։ Շեշտը դրվեց Արցախում եւ Սյունիքում աշխատանքները կենտրոնացնելու եւ սփյուռքյան համայքների երիտասարդությանը դիմադրության գաղափարի շուրջ կազմակերպելու վրա։
Հայ երիտասարդությունը չի հանդուրժում եւ չի համակերպվել այսօրվա իրականության հետ։ Համահայկական երիտասարդական դիմադրության ցանցը օրեցօր ընդլայնվում է եւ իր ամբողջ կարողականությունն ու ներուժը պիտի կենտրոնացնի ներկա իրավիճակը շտկելու ուղղությամբ։
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը