Հանվում է գերեզմանատներում վճարովի հիմունքներով հողատարածքի տրամադրումը. փոփոխություններ իրավական ակտերում
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված նախագծի անհրաժեշտությունը հետևյալն է՝ խնդիր է առաջացել իրավական ակտերը համապատասխանեցնել ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-228-Ն ՀՀ օրենքով և 2021 թ.-ի մայիսի 27-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-229-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխություններին և լրացումներին:
Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում անհրաժեշտ է լրացումներ և փոփոխություններ կատարել հիշյալ իրավական ակտերում (օրենքն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից)։ Օրենսդրությամբ կարգավորվում են հետևյալ փոփոխությունները՝ ներդրվել է «գերեզմանօգտագործող» և «ընտանիքի անդամներ» հասկացությունները և սահմանվել շրջանակը, սահմանվել է նոր գերեզմանատների և գերեզմանների կառուցապատման և բարեկարգման տիպային ձևերը հաստատելու պահանջը, հստակեցվել է հուղարկավորությունների իրականացման վայրերի շրջանակը (գերեզմանատեղի տրամադրումը), հանվել է գերեզմանատներում վճարովի հիմունքներով հողատարածքի տրամադրումը։
Գերեզմանատներում հողատարածքը տրամադրվում է միայն անվճար հիմունքներով, հստակեցվել է տրամադրվող հողատարածքի չափերը՝ մեկ գերեզմանի համար 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով) և ընտանեկան գերեզմանի համար մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x5 մետր չափերով), խստացվել է գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորության իրականացումը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)