Գործատուների մոտ տպավորություն է, եթե իր աշխատողը պատվաստված չէ՝ կտուգանեն նրանց. նման բան չկա. բողոքի ակցիա ԱՆ-ի դիմաց
Գործատուների մոտ տպավորություն է, եթե իր աշխատողը պատվաստված չէ՝ կտուգանեն նրանց. նման բան չկա. բողոքի ակցիա ԱՆ-ի դիմաց
Այսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ առողջապահության նախարարության շենքի մոտ փաստաբաններ, բժիշկներ և տարբեր ոլորտի մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում «Պարտադիր պատվաստումների շրջանակում նոր սահմանափակումները հաղթահարելու» թեմայով:
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Առողջապահության նախարարության սահմանափակումների վերաբերյալ հրամանը մեծ շրջանցման տեղիք է տալիս. «Գործատուների վրա դրված չէ պարտականություն իրենց աշխատողներին պատվաստել կամ ՊՇՌ հետազոտություն անցկացնել, նրանց գործառույթը մեկն է՝ միայն գրանցամատյան վարել, բայց մեր գործատուների մի մասը առողջապահության նախարարից ավելի մոլեռանդ ձևով իր աշխատողներին ստիպում է պատվաստվել, ասում են՝ կգանք, կտուգանենք և այլն»,- ընդգծեց Արա Զոհրաբյանը:
Նա ասաց, որ գործատուների մոտ տպավորություն է, թե եթե իր աշխատողը պատվաստված չէ կամ չունի ՊՇՌ բացասական թեստի սերտիֆիկատ, ապա կգան և իրենց կտուգանեն. «Նման բան չկա, եթե գործատուն վարի գրանցամատյանը, ապա նրան ոչ մեկ չի տուգանի»,- նշեց նա:


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)