Թուրքերը կօգտվեն Գյումրիում ու Երեւանում մեր բժշկական ծառայություններից. Խաչատուր Սուքիասյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, որոնց առաջին հանդիպումը գնահատվել է կառուցողական, նշել է, որ մենք չենք կարող Հայաստանը սահուն կերպով այլ հարթակ տեղափոխել: Ռիսկեր ցանկացած գործընթացում կա:
«Այստեղից եթե Սեւան գնաք մեքենայով, այդտեղ էլ ռիսկ կա»,- հստակեցրել է նա:
Դիտարկմանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում կարող է Թուրքիան տնտեսապես գրավել Հայաստանը, ասաց. «Ես այստեղ կուզեմ մի քանի հարթակ դիտել. Նախ այն հայ մարդիկ, որոնք ծնվել են այնտեղ, որտեղ հիմա Թուրքիայի պետությունն է, եւ տասնյակ հարյուրավոր սերունդներով այնտեղ են ապրել, ես որքան գիտեմ, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ասել են, որ հայերը այստեղ տնտեսապես շատ լավ են իրենց զգում: Երկրորդ, մեր սահմաններից այն կողմ, Ղարս եւ այլ տարածքներում մինչեւ 200 կմ, այտդեղի բնակչությունը շատ ծառայություններից օգտվելու է ՀՀ-ում: Դրա համար ես ինքս էլ այդպիսի մեսիջ եմ ուղարկել մեր բժշկական ձեռնարկություններին, որ ամենաժամանակից սարքավորումները ձեռք բերեն, որոնք արհեստական ինտելեկտով են աշխատում: Նկատի ունեմ տոմոգրաֆիայի եւ այլ սարքերը: Այդ դեպքում մեր բժիշկները բավական լավ կրթություն ունեն եւ հնարավոր է, որ այդտեղի բնակիչները, Գյումրիից օգտվեն, իսկ Մարգարայի կողմից նաեւ Երեւանից օգտվեն: Մենք էլ օգտվելու ենք ծառայություններից, որոնք իրենց մոտ են զարգացած»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)