Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Որ հասցեներում ջուր չի լինի Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. Պեսկով Արմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանը Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿ Ռուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել է ԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBC Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզում Երևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքները Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿ Լիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներից ԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները

Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-իԵվրոպական հանձնաժողովն Ուկրաինային է ուղարկել 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվներից ԱՄԷ-ն առաջ են մղում միջազգային կոալիցիայի գաղափարը. WSJՄարտի 1-ի գործով ուսումնասիրության են ենթարկվել ՊՆ-ի ու ՆԳՆ-ի հաշվեկշռում գտնվող մի շարք զինատեսակներՀայաստան-Իրան սահմանը խաղաղության սահման է. Իրանի դեսպանՆիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթովՀուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներինԱՄՆ-ն հասել է իր նպատակներին և «շուտով» կդադարեցնի Իրանի վրա հարձակումները. ԹրամփԻրանը սպառնում է հարվածել Մերձավոր Արևելքում ամերիկյան ՏՏ ընկերությունների գրասենյակներինՄեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքներըՄեծ Պահք․ Ավագ ՉորեքշաբթիՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրեական գործերի 23,8% աճ, նախաքննության ժամկետների կրճատումԱպարանում վերանորոգվում է թիվ 1 մանկապարտեզը․ այն նախատեսված է 90 երեխայի համարՆիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետԱյս գեղեցիկ տոնը թող դառնա նոր նվաճումների և ծրագրերի իրականացման սկիզբ Հայաստանում ասորական համայնքի համար․ ՄԻՊ-ի ուղերձըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանումԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԿրթություն, գիտություն, տեխնոլոգիաներ․ Երևանն ու Թեհրանը խորացնում են կապերըԱրձանագրվել է ազնվացեղ եղջերուի բնության մեջ առաջին ձագի ծնունդըՔո մարզադահլիճը՝ քո բակում. մարզվելը հասանելի է և անվճարՀայաստանը հերթական վարկանիշային աղյուսակով դասվել է ամենաանվտանգ երկրների ցանկում․ ՆԳՆYouTube. Արդյո՞ք այն կդառնա դրամ վաստակելու հարթակ
Հայաստան

ՀՀՇ֊ն իր մեջ ազգային գաղափարախոսություն չէր պարունակում, և դա ստեղծելու խնդիրը մնաց. Վ. Մանուկյան

Yerkir.am-ը ներկայացնում է հասարակական-քաղաքական, պետական ականավոր գործիչ, Խորհրդային Հայաստանի վերջին և անկախ Հայաստանի առաջին վարչապետ (1990-1991 թթ.), ՀՀ պաշտպանության նախարար (1992-1993 թթ.) Վազգեն Մանուկյանի՝ «Անդրադարձ» թերթին (17 հուլիսի, 1991 թ.) տրված մեկնաբանությունը:

- Պարո՛ն վարչապետ, շատերին է հայտնի, որ Դուք եղել եք ՀՀՇ-ի գաղափարախոսը: Այս օրերին, երբ շշուկներ են տարածվում, որ ՀՀՇ-ի կազմից հեռացրել են Ձեզ, Դավիթ Վարդանյանին, Արշակ Սադոյանին, Աշոտ Մանուչարյանին, խնդրում ենք պարզաբանել. Դու՞ք եք հրաժարվել Ձեր գաղափարախոսությունից, թե՞ ՀՀՇ-ն է հրաժարվել իր գաղափարախոսությունից:

- Հայոց Համազգային Շարժումը բավականին մեծ շարժում է, որի մեջ ներգրավված են տարբեր մտածողության տեր մարդիկ, որոնք համախմբվել են նույն գաղափարների շուրջը:

Վերջիվերջո, ամեն մի շարժում, որը տրամաբանական անհրաժեշտություն է, դառնում է կուսակցություն: Ամեն մի կուսակցության մեջ լինում է Լենին-Ստալին, Ստալին-Տրոցկի, Կիրովի սպանություն, և դա գիտե՞ք ինչ է. ստանդարտ մտածողություն: Ինձ համար կուսակցական պատկանելությունը երբեք նշանակություն չունի: Եթե Կոմունիստական կուսակցությունը կամ Դաշնակցությունը իրականացնեն այն գաղափարները, որոնք ես համարում եմ ճիշտ, նրանց և որևէ ուրիշ կուսակցության միջև տարբերություն չեմ դնի: Ես ինձ չեմ համարում որևէ կուսակցության պատկանող. ես հայ եմ, որն ունի իր մտածողությունը: Ցավով եմ տեսնում, որ հիմա մարդիկ դառնում են ուղղակի կուսակցության անդամ: Եթե մտել են ՀՀՇ-ի մեջ, այդ գաղափարախոսությունից գաղափար ունե՞ն, կամ կոմունիստական կուսակցության անդամները Կոմկուսի գաղափարախոսության մասին գաղափար ունե՞ն: Գիտե՞ք, մեր բակում կային թույլ տղաներ, նրանք երազում էին ներգրավվել ՊԱԿ-ի մեջ, որպեսզի իրենց մեջքին ուժ լինի: Թույլերը սիրում են համախմբվել՝ դառնալ ոհմակ: Ես թույլ մարդ չեմ եղել և երբեք անհրաժեշտություն չեմ զգացել ոհմակների մեջ լինել:

Ինչ վերաբերում է Հայոց Համազգային Շարժման գաղափարախոսությանը, ես մի անգամ արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այն չեմ համարում գաղափարախոսություն: Այնտեղ գրված են Հայոց Համազգային Շարժման գաղափարական սկզբունքները. դրանք պարզ քաղաքական գաղափարներ են, որոնք ցանկացած ֆրանսիացի եթե կարդա, կասի՝ ինչու՞ եք սա գրել, սա պարզ քաղաքական ճշմարտություն է: Բայց, քանի որ հայերս երկար ժամանակ պետություն չենք ունեցել և խոր զգացմունքային վիճակի մեջ ենք ընկել 1915 թ. հետո, մեզ համար դա մի քիչ անսպասելի էր հնչում և անունը դրեցինք գաղափարախոսություն: Իրականում սա քաղաքական լիկբեզ էր և իր մեջ ազգային գաղափարախոսություն չէր պարունակում: Օրինակ՝ ասում են պահանջատիրություն: Պետությունը, պետության ղեկավարը չի կարող պահանջատիրության հիմքերի վրա լինել, որովհետև դա կործանարար կլինի Հայաստանի համար: Բայց սա հո չի՞ նշանակում, որ հասարակական կազմակերպությունները պիտի պահանջատիրություն չունենան: Կար երկրորդ փուլը, որը չիրականացվեց: Երբ մենք ստեղծում էինք Հայոց Համազգային Շարժումն ու գրում դրա գաղափարախոսությունը, ես գրում էի՝ Համազգային շարժում, ընդ որում դրա շուրջը երկար մտածում էինք, բայց Ռաֆայել Իշխանյանը, որը մեր տանն էր, ասաց՝ գրեք՝ Հայոց Համազգային Շարժում: Մենք երազում էինք, որ դա մի շարժում կլինի, որի մեջ կներգրավվեն բոլոր կուսակցությունները, աշխարհի ողջ հայությունը: Բայց, վերջիվերջո, դա նեղացավ, դարձավ մի վարչություն: Իսկ ազգային գաղափարախոսություն, այդպիսի կազմակերպություն ստեղծելու խնդիրը մնաց, այն կառույցն ստեղծելու խնդիրը, որ մենք ամբողջ աշխարհի հայությունն ենք: Այդ դեպքում մեր ուժը տասնապատիկ է դառնում: Մենք կարող ենք իրար հակասող բաներ ասել, բայց պիտի տանենք նույն քաղաքականությունը: Եվ դա է մեր ազգային նպատակը: Իսկ հիմա ինչ-որ նվնվան ազգ ենք դարձել: Մյուս հանրապետություններից ամեն մեկն ինչ-որ խաղի մեջ է: Իսկ մենք անընդհատ մեկ սրան ենք նամակ գրում, մեկ նրան՝ թե փրկեք. ի՞նչ օգուտ այդ նամակներից: Ինչքան շատ ենք նամակ գրում, այնքան շատ են մեզ խփում: 1915 թ. առաջ ամենաշատ ցավողը Եվրոպան էր, որը ողողված էր հայամետ տրամադրություններով, բոլորը հայերին էին պաշտպանում: Բայց մեր խնդիրն այդպես էլ մնաց, ու միլիոն ու կես ժողովուրդ կորցրինք: Եվ այդ ճանապարհին էլի կորուստներ կունենանք: Այդքան չենք կորցնի, քիչ կկորցնենք, որովհետև քիչ ենք մնացել: Չգիտեմ, միգուցե Ձեր հարցից շեղվեցի: