Անհավատարիմ կնոջը պատժել են մտրակի հարյուր հարվածով
Ինդոնեզիայի նահանգներից մեկում կնոջը 100 անգամ մտրակել են անհավատարմության համար, մինչդեռ նրա սիրեցյալը, ով հերքել է մեղադրանքները, մտրակի 15 հարված է ստացել։
Աչեհի նահանգի դատախազության գլխավոր քննչական բաժնի ղեկավար Իվան Նաջար Ալավին ասել է, որ դատարանը ավելի խիստ պատիժ է սահմանել ամուսնացած կնոջ նկատմամբ այն բանից հետո, երբ նա քննիչներին խոստովանել է, որ ամուսնությունից դուրս սեռական հարաբերություն է ունեցել:
Դատավորների համար դժվար է եղել դատապարտել տղամարդուն, ով նույնպես ամուսնացած է եղել եւ հերքել է բոլոր մեղադրանքները, հավելել է Ալավին:
«Դատաքննության ընթացքում նա ոչինչ չընդունեց՝ հերքելով բոլոր մեղադրանքները։ Այսպիսով, դատավորները չկարողացան ապացուցել, թե արդյոք նա մեղավոր է»,-ասել է Ալավին լրագրողներին շարիաթի օրենքը խախտողներին հրապարակային մտրակումից հետո:
Աչեհը Ինդոնեզիայի միակ մուսուլմաններով բնակեցված շրջանն է, որտեղ գործում են շարիաթի օրենքները, որոնք թույլ են տալիս մտրակել, ներառյալ՝ մոլախաղերի, ամուսնական դավաճանության, ալկոհոլի օգտագործման եւ միասեռական կապերի մեղադրանքներով:
Ըստ AFP-ի թղթակցի՝ կնոջ մտրակումը կարճ ժամանակով դադարեցվել է, քանի որ նա չի կարողացել տանել ցավը:
Անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար դատապարտված մեկ այլ տղամարդ մտրակի 100 հարված է ստացել։ Տղամարդը նաեւ 75 ամիս ազատազրկում է կրում մտրակահարության հանցանքի համար, հայտնել են դատախազները:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից