ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. պատգամավորներին զգուշացվել է չբացակայել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 17-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Բանն այն է, որ այդ օրերին միանգամից չորս ընտրություն է լինելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի եւ ՀՌՀ երկու անդամների: Նկատենք, որ իշխանություններին անհանգստացնում է հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, որի թեկնածուն Քրիստինե Գրիգորյանն է: Նշենք, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր անձերին վերաբերող քվեարկությունները, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը կազմում է 64, եւ հենց սա է անհանգստացնում իշխանականներին, քանի որ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների թիվը 71-ն է: Այսինքն՝ շատ բացականեր ունենալու պարագայում ՄԻՊ-ի ընտրությունը կարող է պարզապես տապալվել: Եվ հենց դա է պատճառը, որ արդեն բոլոր պատգամավորներին զգուշացվել է այդ օրերին ուշադիր լինել եւ չբացակայել նիստերից: Նկատենք, որ այսօր տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, եւ միայն դրանից հետո կհաստատվի նախագծերի հերթականությունը, եւ պարզ կդառնա, թե կոնկրետ որ օրն է տեղի ունենալու ընտրությունը: Իսկ մինչ այդ նկատենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռ չի հանդիպել ՄԻՊ թեկնածուին. հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
Մյուս ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցությունն արդեն հասցրել է հանդիպում ունենալ, սակայն ընտրության մասով որոշում չունեն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին՝ ինչպես եք քվեարկելու, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց. «Դեռ քննարկում այդ հարցով ֆրակցիան չի ունեցել»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)