Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Որ հասցեներում ջուր չի լինի Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. Պեսկով Արմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանը Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿ Ռուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել է ԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBC Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզում Երևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքները Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿ Լիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներից ԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները

Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-իԵվրոպական հանձնաժողովն Ուկրաինային է ուղարկել 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվներից ԱՄԷ-ն առաջ են մղում միջազգային կոալիցիայի գաղափարը. WSJՄարտի 1-ի գործով ուսումնասիրության են ենթարկվել ՊՆ-ի ու ՆԳՆ-ի հաշվեկշռում գտնվող մի շարք զինատեսակներՀայաստան-Իրան սահմանը խաղաղության սահման է. Իրանի դեսպանՆիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթովՀուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներինԱՄՆ-ն հասել է իր նպատակներին և «շուտով» կդադարեցնի Իրանի վրա հարձակումները. ԹրամփԻրանը սպառնում է հարվածել Մերձավոր Արևելքում ամերիկյան ՏՏ ընկերությունների գրասենյակներինՄեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքներըՄեծ Պահք․ Ավագ ՉորեքշաբթիՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրեական գործերի 23,8% աճ, նախաքննության ժամկետների կրճատումԱպարանում վերանորոգվում է թիվ 1 մանկապարտեզը․ այն նախատեսված է 90 երեխայի համարՆիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետԱյս գեղեցիկ տոնը թող դառնա նոր նվաճումների և ծրագրերի իրականացման սկիզբ Հայաստանում ասորական համայնքի համար․ ՄԻՊ-ի ուղերձըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանումԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԿրթություն, գիտություն, տեխնոլոգիաներ․ Երևանն ու Թեհրանը խորացնում են կապերըԱրձանագրվել է ազնվացեղ եղջերուի բնության մեջ առաջին ձագի ծնունդըՔո մարզադահլիճը՝ քո բակում. մարզվելը հասանելի է և անվճարՀայաստանը հերթական վարկանիշային աղյուսակով դասվել է ամենաանվտանգ երկրների ցանկում․ ՆԳՆYouTube. Արդյո՞ք այն կդառնա դրամ վաստակելու հարթակ
Հայաստան

Անհետացել են Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքը

Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքն անհետացել են։ Երեկ մեր թիմակիցները գնացել էին համայնքապետարան, որ վերցնեն համայնքապետի սենյակի բանալին, սակայն աշխատասենյակի դուռը փակ է եղել։ Չկան՝ ո՛չ բանալին, ո՛չ կնիքը․ Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ, «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը։

«Փաստն այն է, որ Վարդենիսի նախկին ղեկավարությունը խոչընդոտում է ոչ միայն ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի մուտքն իր աշխատավայր, այլեւ ընտրված ավագանու: Խնդիրն այն է, որ խոշորացված Վարդենիսի կազմում գտնվող բոլոր այն գյուղերը, որոնցում պետք է տեղի ունենար հաստիքների փոփոխություն, նոր աշխատակազմի ձեւավորում՝ այդ գործընթացն էլ չի կատարվում։ Տապալվել է ամբողջ Վարդենիս խոշորացված համայնքի կառավարումը։ Իսկական քաոս է։ Մենք չգիտենք, թե, օրինակ, Գեղամասարի կամ Ծովակի համայնքապետի լիազորությունները դադարեցվա՞ծ են, թե՞ ոչ»,- ասաց Շահնազարյանը։

Նա նշեց, որ Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալու եւ կնիքի անհետացման առնչությամբ գրավոր դիմել են համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին՝ որպես պաշտոնատար անձի, եւ պահանջել՝ հանձնման եւ ընդունման ակտերով տրամադրել կնիքը, աշխատասենյակի բանալիները:

«Մինչեւ այս պահը մենք դեռ չգիտենք, թե ում մոտ են համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքը: Մենք չգիտենք, թե ինչ գործողություններ կարող են արվել այդ կնիքով»,- ասաց Շահնազարյանը։

Անդրադառնալով սահմանային լարվածությանը, Գեղարքունիքի մարզում թշնամու կողմից արձակված անկանոն կրակին, որի հետեւանքով երեք զոհ ունեցանք, Շահնազարյանն ասաց, որ այս դեպքերից հետո նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի հետ այցելել են սահմանամերձ գյուղեր, տեղում ծանոթացել իրավիճակին, շփվել սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ։

«Այս դեպքերից հետո աշխատանքային առաջին այցն ենք կատարել սահման՝ Նորաբակ եւ Կութ գյուղեր՝ հանդիպելու սահմանամերձ գյուղերում ապրող մեր հայրենակիցների հետ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին «Միասնական Վարդենիս» եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։

Ավագանու ՔՊ-ական անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել ընտրությունների արդյունքներն ու նոր ընտրություններ անցկացնել, ապա՝ դիմել վարչական դատարան՝ չեղարկելու դեկտեմբերի 30-ին կայացած՝ համայնքապետի ընտրությունների արդյունքները։