ՊՆ կայքից հեռացրել են Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը
168.am-ը գրում է․ Դեռևս անցած տարի 168.am-ը նկատել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջում բացակայում է Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունը, որտեղ մանրամասն ներկայացվում էին իրականացված օպերացիաները, թե որ օրը հայկական ինչ շրջան, գյուղ է ազատագրվել:
Այն ժամանակ ՊՆ-ից մեզ ասացին, թե իբր տեխնիկական խնդիրներ կան, մինչդեռ իրականությունը ցույց տվեց, որ այս պատճառաբանությունը մտացածին է՝ Արցախյան առաջին պատերազմի տարեգրությունն այսօր էլ բացակայում է ՊՆ պաշտոնական կայքում:

Ավելին, չկա նաև ՀՀ ազգային հերոսների մասին տեղեկատվական հատվածը: Դրանք «Գրադարան» բաժնի ներքո էին: Այսինքն՝ արցախյան հարցը փակվա՞ծ են համարում ՊՆ-ում, և կարելի է հրաժարվե՞լ սեփական պատմությունից:
Արդյոք սա վերևից հրահա՞նգ է, թե՞ մի օր ամեն դեպքում գոնե ՀՀ ազգային հերոսները «կվերադառնան» ՊՆ պաշտոնական կայք՝ ժամանակը ցույց կտա: Իսկ գուցե այս դեպքո՞ւմ էլ «մեղավորը» ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն է, որի «մուտքը» Ֆեյսբուք արգելված է:
Ի դեպ, վերջին պատերազմի արդյունքում ՀՀ ազգային հերոսների թիվն ավելացավ, թեպետ ՀՀ ռազմաքաղաքական և քաղաքական ղեկավարության պատճառով այն տանուլ տվեցինք:


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը