Պատերազմում զինվոր կորցրած 27 մայր երեխայի է սպասում
Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող «Անպտղության հաղթահարման ծրագրին» դիմած՝ 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների մայրերից երկուսն արդեն երեխա են ունեցել, իսկ 27 կին հղիացել է:«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:
«Ծրագրի այս բաղադրիչը հաստատվեց 2021 թվականի փետրվարին, և դեռ տարին չի լրացել, բայց արդեն ունենք լավ արդյունքներ: Վստահ եմ, որ թիվն օր օրի պիտի փոխվի: Ծրագրի այս բաղադրիչի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Արդեն շուրջ 200 շահառու դիմել է: Այս մայրերը նույնչափ հերոս են, որքան իրենց զավակները: Նրանք որոշել են վերաիմաստավորել իրենց կյանքը և նոր կյանք պարգևել»,- ասաց Նունե Փաշայանը:
Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ վերարտադրողական բժշկության բուժական պրոցեսները երկար են տևում՝ միջինը 1.5 տարի:
«Ծրագրի շահառուների այս խումբը յուրահատուկ մոտեցում է պահանջում թե բուժական, թե հոգեբանական առումով: Դժվար փուլ է, որովհետև զույգերը սթրեսային վիճակում են, առողջական խնդիրներ ունեն, նույնիսկ հետազոտություններից հետո քաղցկեղ է հայտնաբերվել, սակայն հաղթահարում ենք»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը: Նա ընդգծեց, որ շտապել պետք չէ, անհրաժեշտ է հետևողական աշխատել շահառուների հետ:


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը