Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցին Հայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլին Կայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակին Շախմատի հավակնորդների մրցաշար Կարծես խրամատներում լինեինք Պարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. Ռյաբկով Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Որ հասցեներում ջուր չի լինի Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. Պեսկով Արմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանը

Արգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-իԵվրոպական հանձնաժողովն Ուկրաինային է ուղարկել 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվներից ԱՄԷ-ն առաջ են մղում միջազգային կոալիցիայի գաղափարը. WSJՄարտի 1-ի գործով ուսումնասիրության են ենթարկվել ՊՆ-ի ու ՆԳՆ-ի հաշվեկշռում գտնվող մի շարք զինատեսակներՀայաստան-Իրան սահմանը խաղաղության սահման է. Իրանի դեսպանՆիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթովՀուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներինԱՄՆ-ն հասել է իր նպատակներին և «շուտով» կդադարեցնի Իրանի վրա հարձակումները. ԹրամփԻրանը սպառնում է հարվածել Մերձավոր Արևելքում ամերիկյան ՏՏ ընկերությունների գրասենյակներինՄեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքներըՄեծ Պահք․ Ավագ ՉորեքշաբթիՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրեական գործերի 23,8% աճ, նախաքննության ժամկետների կրճատումԱպարանում վերանորոգվում է թիվ 1 մանկապարտեզը․ այն նախատեսված է 90 երեխայի համարՆիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետԱյս գեղեցիկ տոնը թող դառնա նոր նվաճումների և ծրագրերի իրականացման սկիզբ Հայաստանում ասորական համայնքի համար․ ՄԻՊ-ի ուղերձը
Հայաստան

Կրակոցները եղել են Վերին Շորժայից մինչև Նորաբակ ու Կութ. Նորաբակի ու Սոթքի բնակիչները՝ ադրբեջանական ագրեսիայի մասին

Նախօրեին ադրբեջանական ագրեսիայի հետևանքները ծանր էին։ Հայկական կողմն ունի երեք զոհ, երկու վիրավոր։ Գեղարքունիքի մարզի Նորաբակի վարչական շրջանի ղեկավար Վազգեն Ասատրյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ գյուղում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից արձակած կրակոցները լսվել են, այդուհանդերձ, բնակիչների շրջանում խուճապ չկար։ Դիրքերը գյուղից հեռու չեն, սակայն գյուղի ուղղությամբ սադրանքներ չեն եղել։ Կեսգիշերից հետո թշնամին չի կրակել։

«Գիշերը կրակոցներ չեն եղել։ Կրակոցներն սկսվել են ժամը 16.30-17։00-ն, մինչև 18։00-ն, որից հետո երկու անգամ խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ եղան ու կանգնեց։ Գյուղից նրանք օդային սահմանով հեռու են 1,5 կմ, մեքենայի ճանապարհով՝ 2 կմ-ի չափով»։

Կրակոցները եղել են դիրքերում։ Ասատրյանի խոսքով թշնամուն հավատալ պետք չէ։ Նման մասշտաբի կրակոցներ գյուղի հատվածում չէին եղել։

«Ադրբեջանցիներին ո՞վ է հավատում, որ հիմա հավատաս։ Խփելով գնում են։ Վերջին շրջանում մեր հատվածում նման մասշտաբի կրակոցներ չեն եղել, առաջին անգամ է էսպես»,- ասաց համայնքի ղեկավարը։

Նրա փոխանցմամբ՝ դիրքերի հայ ծառայողները թույլ չեն տվել բնակիչներին իրենց մոտենալ։ Ինքն անձամբ է դիմել զինվորականներին, եթե կարիք լինի, բնակիչներն օգնության հասնեն, սակայն հայտնել են, որ անհրաժեշտություն չկա։ Շտապօգնության մեքենաներ էլ գյուղում չեն նկատել։

«Մեր գյուղի մոտով երկու ճանապարհ է գնում, մեկը՝ հակառակ մասով ու չի երեւում, մյուսը գյուղի միջով է, երևի շտապօգնությունը Զոդի մոտով է անցել, մենք չենք տեսել, բայց ավտոն վերև է բարձրացել»,- ասել է Վ.Ասատրյանը՝ նկատելով, որ զոհված զինծառայողներից ոչ ոք Նորաբակի բնակիչ չէ։

Սոթք բնակավայրի բնակիչ Սևակ Խաչատրյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ թշնամու կողմից կիրառվող հրետանու ձայնը իրենց գյուղից էլ էին լսում։

«Հրետանային միջոցներ կիրառվել են, ձայները լսելի էին։ ԱԹՍ-ներ չենք տեսել, բայց ձայները լսել ենք 14.00-ի սահմաններից մինչև երեկոյան 22.00-ն։ Կրակոցները Վերին Շորժայի հատվածից մինչև Նորաբակ ու Կութի հատվածում եղել են, բայց ոչ այնքան ինտենսիվ, որքան Վերին Շորժայում ու Նորաբակ հատվածներում»։

Խաչատրյանը նշեց, որ բնակիչները նման դեպքերում իրենց տներում են սպասում, ու գործողությունների չեն դիմում, պարզապես անհանգիստ սպասում են։ Կրակոցներ այսօր Սոթի հատվածից չեն լսել։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ ժամը 15։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Հայկական կողմն ունի նաեւ երկու վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։ Կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: