Դատարանը հաստատեց ռեկտոր Դիանա Գալոյանի ապօրինությունը․ Տնտեսագիտական համալսարանին 12 մլն դրամի վնաս է պատճառվել
Այսօր՝ հունվարի 10-ին, ստացել եմ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով հաստատվել է, որ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ինձ աշխատանքից ազատելու իրավունք չի ունեցել: Որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Ցավոք, ռեկտորի ապօրինության հետևանքն այժմ կրելու են բուհի ուսանողները, քանի որ այս ամբողջ ընթացքում կուտակված հարկադիր պարապուրդի գումարը, որը կազմում է շուրջ 12 մլն ՀՀ դրամ վճարելու է ոչ թե ապօրինության հեղինակը, այլ բուհի ուսանողները՝ իրենց վարձավճարներից: Սակայն, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ռեկտորը հետ վերադարձնի այդ գումարը ուսանողներին՝ իր անձնական միջոցներից, որովհետև այսպես շատ անարդար է, ուսանողները ռեկտորի անօրինականության պատճառով չպետք է տուժեն:
Դիանա Գալոյանն ինձ աշխատանքից ազատել էր, որովհետև ես չէի հանդուրժում համալսարանում կատարվող ապօրինությունները և բարձրաձայնում էի այն խախտումները, որոնք տեսնում էի:
Հ․Գ․ Խաչատուր Ավետիսյանը 2019 թվականի հունիսի 1-ից աշխատանքի էր անցել ՀՊՏՀ-ում որպես Տնտեսական և ինժեներատեխնիկական բաժնի գլխավոր էներգագետ-ճարտարագետ: Սակայն 2020 թվականի հունվարի 9-ին ծանուցում է ստացել, որ հաստիքի կրճատման պատճառով ազատվում է զբաղեցրած պաշտոնից:


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը