Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջ Արգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցին Հայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլին Կայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակին Շախմատի հավակնորդների մրցաշար Կարծես խրամատներում լինեինք Պարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. Ռյաբկով Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Որ հասցեներում ջուր չի լինի Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. Պեսկով

Ձերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-իԵվրոպական հանձնաժողովն Ուկրաինային է ուղարկել 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվներից ԱՄԷ-ն առաջ են մղում միջազգային կոալիցիայի գաղափարը. WSJՄարտի 1-ի գործով ուսումնասիրության են ենթարկվել ՊՆ-ի ու ՆԳՆ-ի հաշվեկշռում գտնվող մի շարք զինատեսակներՀայաստան-Իրան սահմանը խաղաղության սահման է. Իրանի դեսպանՆիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթովՀուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներինԱՄՆ-ն հասել է իր նպատակներին և «շուտով» կդադարեցնի Իրանի վրա հարձակումները. ԹրամփԻրանը սպառնում է հարվածել Մերձավոր Արևելքում ամերիկյան ՏՏ ընկերությունների գրասենյակներինՄեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքներըՄեծ Պահք․ Ավագ ՉորեքշաբթիՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրեական գործերի 23,8% աճ, նախաքննության ժամկետների կրճատումԱպարանում վերանորոգվում է թիվ 1 մանկապարտեզը․ այն նախատեսված է 90 երեխայի համարՆիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ
Հայաստան

ՔՊ-ի ներկայացուցիչը շարունակում է հասարակությանը պառակտել. Լարիսա Ալավերդյան

Այդ ուժի ներկայացուցիչը շարունակում է մեր հասարակությանը պառակտելու գործընթացը, հիմա էլ պարզվում է՝ սեւ ու սպիտակներից, նախկիններից ու ներկաներից բացի կան նաեւ լիարժեք եւ ոչ լիարժեք քրիստոնյաներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ՝ անդրադառնալով Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նաիրա Մանուչարյանի հայտարարությանը, թե Վարդենիսի տարածաշրջանում նախկին սովետական Ադրբեջանից փախստականներ կան, որոնք Հայաստան են եկել որպես ոչ լիարժեք քրիստոնյաներ։

«Յուրաքանչյուր քրիստոնյա «ոչ լիարժեք քրիստոնյա» արտահայտությունը պետք է թույլ տա զուտ իր անձի նկատմամբ, դա նորմ է, այսինքն՝ որեւէ մեկը չի կարող դատել այլոց եւ ասել, որ նա ոչ լիարժեք քրիստոնյա է։ Ես մերժելի եմ համարում այդպիսի հայտարարությունները եւ սա համարում եմ իր քաղաքական ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարության շարունակությունը, երբ ինքն իրեն համեմատեց Հիսուս Քրիստոսի հետ»,– ասաց Լարիսա Ալավերդյանը։

Իրավապաշտպանը իշխող ուժի ներկայացուցչի այդ արտահայտությունը դիտարկում է նաեւ մարդասիրական տեսանկյունից եւ դատապարտում այն։

«Այն որ մինչեւ այսօր այդ շրջանի բնակիչները չեն ընկալել այդ անձանց որպես ցեղասպանությունից մազապուրզ եղած անձանց՝ խոսում է այն մասին, որ ի սկզբանե այդտեղ եղել է նման վերաբերմունք այդ պետության մեջ ծնված եւ այդ պետության մեջ հայ լինելու համար տուժած անձանց նկատմամբ, որն էլ սկիզբ է դրել այս պառակտմանը։ Շուտով լրանալու է Բաքվի ջարդերի 34–րդ տարին, որտեղ ցեղասպանական գործողություններ են եղել, վախենամ, որ նման արտահայտությունները շարունակում են սեպ խրել մեկ ազգի տարբեր ներկայացուցիչների միջեւ, սա դատապարտելի է»,– ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նշենք՝ հունվարի 3–ին, Վարդենիսի համայնքապետարանում ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նաիրա Մանուչարյանը խոսելով համայնքապետի ընտրություններից, հայտարարել էր նաեւ.

«Մեր բոլոր գյուղերում 30 տարի առաջ մարդիկ մազապուրծ եկել են այնպիսի պետությունից, որն ունի մահմեդական կրոն եւ եկել են, բնականաբար, ոչ էդպես լիարժեք քրիստոնյաներ, ու պատկերացնում եք՝ 30 տարի ոչ մի եկեղեցի, գյուղ կա, որ նույնիսկ ոչ մի խաչքար չկա, այսինքն նրանց հոգեւոր կյանքը ջնջված է»։