Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցին Հայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլին Կայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակին Շախմատի հավակնորդների մրցաշար Կարծես խրամատներում լինեինք Պարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. Ռյաբկով Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Որ հասցեներում ջուր չի լինի Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. Պեսկով Արմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանը

Արգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-իԵվրոպական հանձնաժողովն Ուկրաինային է ուղարկել 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվներից ԱՄԷ-ն առաջ են մղում միջազգային կոալիցիայի գաղափարը. WSJՄարտի 1-ի գործով ուսումնասիրության են ենթարկվել ՊՆ-ի ու ՆԳՆ-ի հաշվեկշռում գտնվող մի շարք զինատեսակներՀայաստան-Իրան սահմանը խաղաղության սահման է. Իրանի դեսպանՆիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթովՀուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներինԱՄՆ-ն հասել է իր նպատակներին և «շուտով» կդադարեցնի Իրանի վրա հարձակումները. ԹրամփԻրանը սպառնում է հարվածել Մերձավոր Արևելքում ամերիկյան ՏՏ ընկերությունների գրասենյակներինՄեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքներըՄեծ Պահք․ Ավագ ՉորեքշաբթիՊետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրեական գործերի 23,8% աճ, նախաքննության ժամկետների կրճատումԱպարանում վերանորոգվում է թիվ 1 մանկապարտեզը․ այն նախատեսված է 90 երեխայի համարՆիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետԱյս գեղեցիկ տոնը թող դառնա նոր նվաճումների և ծրագրերի իրականացման սկիզբ Հայաստանում ասորական համայնքի համար․ ՄԻՊ-ի ուղերձը
Մամուլ

Ինչո՞ւ 2022 թվականը լավատեսության հույսերի տեղ չի թողնում

«Փաստ» օրաթերթը գրում է․ «2021 թվականը բավական բարդ տարի էր, սակայն 2022 թվականը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի համար նույնպես հեշտ ժամանակահատված չի լինելու։ Եվ սա սոսկ հոռետեսական կարծիք չէ, այլ տպավորություն՝ հիմնված փորձագիտական շրջանակների գնահատականների ու առկա ցուցանիշների և իրավիճակի վրա: Նախ՝ էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ, ի վերջո, այդպես էլ չհաջողվեց հասնել տնտեսության նախաճգնաժամյան՝ 2019 թվականի մակարդակին։ 2020 թվականի ընթացքում գրանցվեց 7,6 տոկոս անկում, իսկ 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 5,2 տոկոս աճի շրջակայքում։ Եվ արդեն գնահատականներ կան, որ անցյալ տարին ամփոփվելու է մոտ 5 տոկոսի շրջանակներում։

Այսինքն, ստացվում է, որ դեռ 2 տոկոս էլ պետք է, որպեսզի կարողանանք հասնել նախաճգնաժամային մակարդակին։ Սրա հետ միասին պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ վերջին ամիսներին տնտեսական ակտիվության տեմպի կայուն նվազում է նկատվում։ Իսկ հնարավո՞ր էր ավելի արագ տեմպերով վերականգնել տնտեսությունը։ Փորձը ցույց է տալիս, որ միանշանակ հնարավոր էր։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մեր հարևան Վրաստանին հաջողվել է 10 ամսվա ցուցանիշներում երկնիշ աճ գրանցել՝ մոտ 10,5 տոկոսի շրջանակներում, և հասնել նախաճգնաժամային մակարդակին, իսկ Հայաստանին դա չի հաջողվում։ Ուղղակի խնդիրն այլ է՝ ՀՀ իշխանությունների մոտ բացակայում է նախաձեռնողականությունը, ունակությունը, որոշ կարծիքներով՝ նաև ցանկությունը, և դրա արդյունքում է, որ մեր տնտեսության ապագան շարունակում է մնալ մշուշոտ։

 2021 թվականի ընթացքում մեր պետական պարտքն ավելացավ մոտ 1,2 մլրդ դոլարով ու արդեն գերազանցել է 9,2 մլրդ դոլարի սահմանագիծը։ Սա ցույց է տալիս, որ տնտեսությունն աճել է հիմնականում պարտքի հաշվին։ Մյուս կողմից՝ ներգրավված պարտքի արդյունավետ օգտագործման հարցն է առաջ գալիս, քանի որ ստացվում է, որ պետական պարտքի երկնիշ աճ ենք ունեցել, սակայն տնտեսության մեջ ներարկված այդ միջոցները չեն փոխարկվել երկնիշ տնտեսական աճի։ 2022 թվականին էլ այս գործընթացը շարունակվելու է, և պետական պարտքի ծավալը նորանոր ռեկորդներ է գրանցելու, քանի որ տնտեսական կայունության ապահովման համար այլ հնարավորություններ չեն նշմարվում։

Եվ այստեղ է, որ առաջ է գալիս զարգացմանը միտված ներդրումների իրականացման հարցը։ Այլապես տպավորություն է ստացվում, որ իշխանությունները ձեռքները ծալած նստած են ու միայն ակնկալում են, որ դրսից տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ գումարներ և վարկեր տան, որպեսզի իրենք այդ գումարներով ճանապարհներ վերանորոգեն, ասֆալտապատեն ու ժողովրդին ցույց տան, թե երկրի համար աշխարհացունց գործ են կատարել։ Բայց այսպիսի քայլերի էֆեկտը կարճաժամկետ է, քանի որ դրանք երկարաժամկետ զարգացման տեսանկյունից հարց չեն լուծում։ Նախ՝ Հայաստանում չկա համապատասխան արտադրական բազա։ Դրա համար էլ մեր տնտեսությունը ավելի շատ մասնագիտացված է ոչ թե արտահանման ուղղությամբ, այլ գլխավորապես ներկրման վրա է կառուցված։ Մեր երկրի համար ռիսկային է նաև այն հանգամանքը, որ այս տարվանից Հայաստանը չի օգտվելու ԵՄ արտահանման արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգից, որի արդյունքում 2009 թվականից սկսած հայկական ապրանքները ԵՄ են մուտք գործել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

Անկասկած, սա նշանակում է, որ մեր տնտեսությունն արտահանման հետ խնդիրներ կարող է ունենալ։ Եվ առաջին հերթին այն ազդելու է հանքարդյունաբերական ոլորտի աճի տեմպերի վրա, քանի որ արտոնության վերացումից հետո հանքարդյունաբերական արտադրանքի՝ մասնավորապես պղնձի խտանյութի վաճառքից ստացվող շահույթը նվազելու է։ Իսկ իշխանությունները որևիցե քայլ չեն ձեռնարկում դեպի ԵՄ արտահանման արտոնությունից զրկվելու հետևանքները մեղմելու ուղղությամբ։ Օրինակ՝ հաշվի առնելով Հայաստանի ծանր տնտեսական ու ռազմաքաղաքական իրավիճակը՝ կարելի էր բանակցություններ սկսել դեպի ԵՄ երկրներ արտահանման նոր արտոնյալ ռեժիմի ստեղծման շուրջ։ Բայց կառավարությունում միայն պարգևավճարներն են վայելում՝ խաղադրույք կատարելով այն կանխատեսման վրա, թե պղնձի բարձր գները տևական ժամանակ կպահպանվեն։ Սակայն պղնձի գները փոփոխական են և, ընթացիկ իրադարձություններից կախված, ցանկացած պահի կարող են նվազել՝ իրենց հետ իջեցնելով նաև հանքարդյունաբերության աճի ցուցանիշները։ Շատ կարևոր է հաշվի առնել նաև հանգամանքը, որ հարևան Իրանի հետ տնտեսական հարաբերությունները կառուցելիս մեր տնտեսության ոլորտի պատասխանատուները Հայաստանի գրավչությունը ներկայացրել են ոչ միայն ԵՏՄ շուկա մուտքով, այլև ԵՄ-ի հետ GSP+ համակարգի առկայության հանգամանքով։

Սակայն այս արտոնության վերացումից հետո մեր տնտեսությունը պակաս գրավիչ է դառնալու։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի տնտեսության մեջ միակ կայուն միտումը այսօր վերաբերում է գնաճին, որն արդեն անտանելի չափերի է հասել։ Իբր գնաճի ազդեցությունը քիչ էր, ջրի ու էլեկտրաէներգիայի թանկացումն էլ ավելի ուժեղ է հարվածելու սպառողների գրպանին։ Իսկ արտագաղթը շարունակվում է, գործազրկությունն՝ աճում։ Այս ամենը անվտանգային լուրջ մարտահրավերների ֆոնին այս տարվա մասով լավատեսության հույսերի տեղ չի թողնում։ Ու 2022 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճի շուրջ իշխանությունների կանխատեսումները հեռու են իրատեսականությունից։

Չհաշված, որ դեռ իրավիճակը կարող է ավելի բարդանալ, քանի որ մի շարք երկրներում մեծ արագությամբ տարածվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը, ինչը տնտեսական գործունեության նոր սահմանափակումների և մատակարարման շղթաների խաթարում է առաջ բերել։ Եվ եթե առաջիկայում համավարակային իրավիճակը բարդանա նաև մեզ մոտ, ապա այն կարող է սոցիալական բունտի ու պայթյունի պատճառ դառնալ»։