Իշխանությունը հերթական անգամ ցուցադրեց իր անսկզբունքային ու անարժեք լինելը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարին սկսվեց աշխարհում ընթացող բուռն իրադարձություններով։ Չնայած դրանք դուրս են Հայաստանից, բայց հաճախ ուղղակիորեն առնչվում են մեր երկրին։ Եվ խոսքն առաջին հերթին վերաբերում է Ղազախստանում տեղի ունեցող գործընթացներին։ Թե՛ վերջիններիս, թե՛ ՀԱՊԿ ներգրավվածությանը, թե՛ Նիկոլ Փաշինյանի որոշումներին տրվող գնահատականները միանշանակ չեն:
«Փաստի» հետ զրույցում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ-ն իրեն դրսևորեց որպես արագ արձագանքի ունակ կառույց: Ինչ վերաբերում է Հայաստանի գործող իշխանությանը, ապա, Հակոբյանի խոսքերով, այն հերթական անգամ ցուցադրեց իր անսկզբունքային ու անարժեք լինել ը: «Առիթ ունեցել եմ ասելու, կրկնեմ, փողոցով իշխանության եկածը, նույն մարդը, ով հրահրել է Մարտի 1-ը և պարծենում էր այն ժողովրդով, որ խլել էր ոստիկանից մահակն ու վահանը, այժմ զինվորներ է ուղարկում Ղազախստան, որ ղազախ ոստիկանից խլած վահանն ու մահակը հետ վերադարձնի նրան։
Եվ ամենազարհուրելին այն է, որ դա անում է՝ հերթական անգամ ժողովրդին որևէ բացատրություն չտալով, որևէ կերպ իր գործողությունները չհիմնավորելով ու չմեկնաբանելով: Փաշինյանը նույնիսկ ԱԺ արտահերթ նիստ չհրավիրեց այլ երկիր զորք ուղարկելու հարցով, իսկ Հայաստանը, հիշեցնեմ, խորհրդարանական երկիր է»,- նշեց Վահե Հակոբյանը»:
ԱՄանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը