Պաշտպանության նախարարներն իրենց ազատումից հետո հանգրվանում են Ռուսաստանում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ պաշտպանության նախկին նախարարների մասով։ Բանն այն է, որ հետաքրքիր զուգադիպությամբ նախարարի պաշտոնից ազատումից հետո բոլոր նախարարները «մեկուսանում են» Ռուսաստանի դաշնության մայրաքաղաքում։ Օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը արդեն երկար ժամանակ է, ինչ ապրում է Ռուսաստանում, հետո պարզվեց նաեւ, որ ՌԴ քաղաքացի է: Դավիթ Տոնոյանը ԱԱԾ մեկուսարանում է, հակառակ դեպքում նա էլ կգնար Մոսկվա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միքայել Հարությունյանի օրինակով պաշտոնի ազատումից հետո Մոսկվա է գնացել նաեւ ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը: ՊՆ-ում տարածված խոսակցությունների համաձայն՝ նա այնտեղ է գնացել կարճ ժամանակով, սակայն փաստ է` ազատումից հետո նա մեկնել է Մոսկվա եւ մինչ օրս այնտեղ է:
Իսկ, ահա, պաշտպանության մյուս նախարար Վաղարշակ Հարությունյանը այլ կարգավիճակով է Մոսկվայում. նա հունվարի 5-ին նշանակվեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)։ Ստացվում է, որ պաշտպանության նախարարներն իրենց ազատումից հետո հանգրվանում են Ռուսաստանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը