Flyone Armenia եւ Pegasus ավիաընկերությունները Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով չվերթների թույլտվություն են ստացել
Flyone Armenia եւ Pegasus ավիաընկերությունները Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:
Հիշեցնենք, որ հայկական Flyone Armenia ավիաընկերությունն արդեն ստացել էր քաղավիացիայի թույլտվությունը Երեւան Ստամբուլ-Երեւան չարտերային թռիչքների համար եւ սպասում էր թուրքական կողմի թույլտվությանը: Ավելի վաղ թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը դիմել էր Հայաստանի քաղավիացիայի կոմիտեին Ստամբվուլ- Երեւան- Սմաբուլ չվերթներ իրականացնելու թույլտվության համար: Թուրքական ավիաընկերությունը մտադիր է շաբաթական 2 չվերթ իրականացնել:
Նշենք, որ դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական եւ հայկական ավիաընկերությունների հայտերը:


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը