«Անկախ իրադրային մեծ թվով հանգամանքների տարբերություններից, Հայաստանը ևս ապահովագրված չէ ահաբեկիչների թիրախ դառնալուց». Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Եթե մի կողմ դնենք Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների սոցիալ-տնտեսական գործոնը և խնդիրը դիտարկենք ահաբեկչական, արմատական էլեմենտների ակտիվացման և, չի բացառվում, ներթափանցման տիրույթում, ապա ակնհայտ է, որ այդ
տեսանկյունից մեր տարածաշրջանը ևս խոցելի է։
44-օրյա պատերազմին Թուրքիայի ներգրաված ահաբեկչական խմբերի ներկայիս տեղակայման կամ Ադրբեջանում վաղուց բուն դրած տարբեր ծայրահեղական
կազմակերպությունների բջիջների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չկա։
Ներկայումս Հայաստանի ու Արցախի սահմանագծի անվտանգության մակարդակի բարձրացումը, տարբեր նշանակության ստորաբաժանումների՝ մարտունակության համապատասխան վիճակի բերելը կարևոր է ոչ միայն ադրբեջանական զորքերի հնարավոր սահմանախախտումների կամ ագրեսիայի կանխման, այլ ահաբեկչական խմբերի հնարավոր ներթափանցման առումով։
Անկախ իրադրային մեծ թվով հանգամանքների տարբերություններից, Հայաստանը ևս ապահովագրված չէ ահաբեկիչների թիրախ դառնալուց։ Սակայն իշխանությունն ուժային համակարգի ռեսուրսը ծախսում է իր գոյությունը պահպանելու և քարշ գալու համար, այլ ոչ թե երկիրը տարբեր բնույթի սպառնալիքներից պաշտպանելու համար»։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը