Պետությունը եւ հասարակությունը հենց այդպես է քայքայվում․ Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, որը դարձել է շուրջ 5․000 երիտասարդի մահվան պատճառ պատերազմի և ավելի քան 9․000 մարդու մահվան պատճառ՝ COVID-19-ի վատ կառավարման հետևանքով՝ զրկել է սգակիր հայ ժողովրդին անգամ քրիստոնեաբար մեռելոց նշելու խորհրդից։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բազում հորդորները, պաշտոնական ուղերձներն ու առաջարկությունները մնացին անարձագանք՝ պետական տոնացույցում Քաղաքացու օր ցնդաբանությունը մտցրած արարածների համար։
Պետությունը և հասարակությունը հենց այդպես է քայքայվում, երբ անխնա կերպով կործանվում ու ավիրվում են բոլոր այն արժեքները, ավանդույթները, սրբությունները, որոնք դարեր շարունակ եղել են հասարակության գոյության հիմքը, նրա կենսակերպը։
Նման մարդիկ արժանի են անգերեզման ու անհիշատակ մնալու ճակատագրին, որ նրանց հիշեն միայն անեծքով և հայհոյանքով։
Թող Սուրբ Ծննդյան բարի Ավետիսը հասնի մեր ննջեցյալների հոգիներին՝ մեր աղոթքներով, միևնույն է նրանց գերեզմաններին այցելելու առիթներ մենք, անպայման, կգտնենք, իսկ մի լուսավոր օր կվերականգնենք նաև դա՝ ազգային-եկեղեցական ծեսով և կարգով»:


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը