Ռուսաստանին ապաէսկալացիայի եւ զորքերը դուրս բերելու կոչ ենք անում. Ստոլտենբերգ
Ռուսաստանին ապաէսկալացիայի եւ զորքերը դուրս բերելու կոչ ենք անում։ Մենք աջակցում ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Այս մասին ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Մենք կքննարկենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայում եւ նրա շուրջ շարունակվող ռազմական հզորացումը եւ դրա հետեւանքները եվրոպական անվտանգության վրա: ՆԱՏՕ-ի դիրքորոշումը պարզ է։
Մենք ապաէսկալացիայի, զորքերի դուրսբերման եւ խաղաղության ճանապարհով գնալու կոչ ենք անում Ռուսաստանին։ Մենք աջակցում ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Եվ մենք միասնական ենք բոլոր դաշնակիցներին պաշտպանելու համար։
Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն նախկինի պես պատրաստ է բովանդակալից երկխոսության։ Դա էր պատճառը, որ հունվարի 12-ին կգումարվի ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը։
Սա դրական ազդանշան է, որ Ռուսաստանը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ սկսել փոխգործակցություն Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ երկկողմանի հիմունքներով։ Սա Ռուսաստանի համար հնարավորություն է ցույց տալու, որ լուրջ է վերաբերվում երկխոսությանը, դիվանագիտությանը եւ իր միջազգային պարտավորություններին»,- ասել է Յենս Ստոլտենբերգը։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ