Ավստրալիայի փոխվարչապետը սպառնացել է երկրից դուրս շպրտել Նովակ Ջոկովիչին
Սերբ թենիսիստը մինչև հունվարի 10-ը կմնա մեկուսացման մեջ:
Ավստրալիայի փոխվարչապետ Բարնաբի Ջոյսը մեկնաբանել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ կապված սկանդալը, որին դեռևս մեկուսացած են պահում տեղի հյուրանոցներից մեկում և թույլ չեն տալիս մուտք գործել երկիր:
«Եթե նա չներկայացնի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ապա նշանակում է, որ արհամարում է անկախ պետության օրենսգիրքը: Նա պետք է հասկանա, որ եթե Աստվածն իրեն որոշակի տաղանդ է պարգևել, դա չի նշանակում, որ կարող է իրեն վեր դասել օրենքներից: Եթե դու հայտնվում ես մեր երկրում և չես ասում ճիշտը, ապա մենք քեզ դուրս կշպրտենք երկրից»,- հայտարարել է Ավստրալիայի պետական այրը:
Նշենք, որ սերբ թենիսիստը Ավստրալիա է ժամանել հունվարի 4-ին` այդ երկրի թենիսի բաց առաջնությանը մասնակցելու համար: Սակայն, նրան դեռևս չեն տրամադրել մուտքի վիզա, քանի որ Ավստրալիայի նոր օրենքներով, երկրիր մուտք կարող են գործել միայն լիարժաք պատվաստում անցած արտասահմանցիները:
Նովակ Ջոկովիչն հրաժարվում է պատվաստումից: Նա Ավստրալիայի առաջնության կազմակերպիչներին բժշկական թղթեր է ներկայացրել, ըստ որի նա ազատվել է պատվաստումներից: Ավստրալիայում առայժմ չեն հավատում այդ փաստաթղթերի օրինականությանը: Ըստ ավտրալական լրատվամիջոցների, սերբ թենիսիստի հարցը վերջնական կքննարկվի հունվարի 10-ին: Մինչ այդ նա կմնա մեկուսացման մեջ:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ