Ղազախստան զորախումբ ուղարկելու մասին «сукин сын»-ի ընդունած որոշումը սխալ էր, բայց շատ արդար. Ղազինյան
ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է․
«Երեկ պարզվեց, որ Հայաստանում գործում են հասարակական կազմակերպություններ, որոնք նաև իրավապաշտպաններ են:
Երեկ նաև պարզվեց, որ նրանք շատ անհանգիստ են ու մտահոգված:
ՉԷ, սխալ հասկացաք, նրանք մտահոգված չեն Հայաստանում օրեցօր խորացող բռնապետությամբ, հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ, զանգվածային ու համատարած խախտումներով, բռնաճնշումներով ու իրավունքի գերակայության սկզբունքի տոտալ ոտնահարմամբ:
Նրանց համար դա նորմալ է, շատ բնական ու ընկալելի, քանի որ առաջնորդվում են «он сукин сын, но НАШ сукин сын» սկզբունքով:
Բայց երեկ պարզ դարձավ, որ իրենց «сукин сын»-ը այնքան էլ իրենցը չի, ու գործել է աններելի մեղք. Ղազախստանի բռնապետության դեմ պայքարի դուրս եկած հպարտ քաղաքացիների ընդվզումը ճնշելու համար այդ сукин сын-ը «բռնապետական» ՀԱՊԿ-ի հետ միասին զորախում է ուղարկել Ղազախստան:
Մե տխրություն, մե զայրույթ, մե հիասթափություն, մե դատապարտում: Այն աստիճանի, որ դիրիժյորի ձեռքի թեթև շարժումով ղազախ ժողովուրդը դարձավ մեզ ԲԱՐԵԿԱՄ, իսկ իրավապահների վրա կրակող, նրանց գլխատող ահաբեկիչները և խանութներ ու բանկոմատներ թալանող խուլիգանները դարձան հանուն ժողովրդավարության մեռնող տառապյալներ:
Էս ո՞վ եք դուք, ի՞նչ ծնունդ եք, որտե՞ղ են ձեզ բուծում . . .
Ղազախստան զորախումբ ուղարկելու մասին «сукин сын»-ի ընդունած որոշումը սխալ էր, բայց շատ արդար. դա պետք է աներ հենց ինքը՝ փողոցային ստախոս ու կեղծարար հեղափոխականը»:


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը