Ալեն Սիմոնյանի նոր ավտոմեքենայի ապահովագրությունն արժեցել է 1 մլն 602 հազար դրամ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նոր ձեռք բերված մեքենան ապահովագրվել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում, այն արժեցել է 1.602.000 դրամ։ Այս մասին
հայտնում է armdaily.am-ը:
Կառավարության մեկ անձից կատարվող գնումների ցանկում երեւում է, որ ապահովագրումը ԿԱՍԿՈ տեսակի է, այն արվել է մեկ տարով՝ 2021 թվականի
դեկտեմբերից, մինչև 2022 թվականի դեկտեմբերը։
Հիշեցնենք` նոյեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել էր Ազգային ժողովի նախագահի համար 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի ծառայողական ավտոմեքենա գնելու հարցը։ Որոշումը խիստ քննադատության էր արժանացել հանրության կողմից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի նոր ավտոմեքենայի հարցին, ասել էր, որ իր ծառայողական հին ավտոմեքենան ևս շատ ծախս էր պահանջում։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը