Թռիչքների չեղարկում, տոմսերի վաճառքի դադարեցում՝ Ղազախստանում բողոքի ակցիաների ֆոնին
Ղազախստանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաներն իրենց ազդեցությունն են թողել ավիաընկերությունների աշխատանքների վրա։ Մի շարք ավիաընկերություններ դադարեցրել են տոմսերի վաճառքները, որոշներն էլ չեղարկել են թռիչքները։
ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ «S7 Airlines»-ը տեղեկացրել է Ղազախստանում ավիատոմսերի վաճառքը մինչև հունվարի 23-ը դադարեցնելու մասին։
«Երկրում առկա իրավիճակով պայմանավորված՝ «S7 Airlines»-ը, դեպի Ղազախստան և Ղազախստանից դուրս սեփական թռիչքների տոմսերի վաճառքը դադարեցրել է մինչև հունվարի 23-ը։ Դրանից բացի, ժամանակավորապես դադարեցվել է «S7 Airlines»-ի և «Air Astana»-ի համատեղ թռիչքների տոմսերի վաճառքը՝ կրկին նախնական ժամկետ սահմանելով հունվարի 23-ը»,-ասված է ավիաընկերության հաղորդագրությունում։
«Aeroflot» ավիաընկերությունը հայտնել է, որ հունվարի 6-ի և 7-ի համար նախատեսված Ալմաթի, Նուր-Սուլթան, Ակտաու թռիչքները չեղարկվում են։ «Air Astana» ավիաընկերության բոլոր թռիչքները չեղարկվել են մինչև հունվարի 7-ը։
«Belavia» ավիաընկերությունը չեղարկել է երեկոյան թռիչքները Մինսկից դեպի Ալամթի և հակառակ ուղղությամբ։ «Կանոնավոր չվերթներ Ղազախստանի ուղղություններով կիրականացվեն միայն Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ավիացիոն վարչության հետ համաձայնությամբ և միայն թռիչքների անվտանգության անվերապահ ապահովման պարագայում»,- ասված է հաղորդագրությունում։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ