Գերմանիայում «Կանաչները» կողմ են, որ Շտայնմայերը երկրորդ ժամկետով նախագահ վերընտրվի
Գերմանիայի «Կանաչների» կուսակցությունը երեքշաբթի կողմ է արտահայտվել, որպեսզի երկրորդ ժամկետով երկրի նախագահ վերընտրվի Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, տեղեկացնում է Associated Press-ը։
Դրանով իսկ պետության ղեկավարն ստացել է այդ պաշտոնին եւս հինգ տարի գտնվելու բոլոր շանսերը։
«Կանաչները» կանցլեր Օլաֆ Շոլցի նոր կառավարությունում Շտայնմայերին պաշտպանող երեք կուսակցություններից վերջինը դարձան։ Շտայնմայերը երկար ժամանակ Շոլցի հետ միասին եղել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։
Նախագահն ընտրվելու է փետրվարի 13-ին հատուկ ժողովով, որը կազմված կլինի խորհրդարանի ստորին պալատի անդամներից եւ Գերմանիայի 16 երկրամասերի ներկայացուցիչներից։
Շտայնմայերը հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետի համար անցած տարվա մայիսին, խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք իշխանության բերեցին Շոլցի կոալիցիային, եւ այն ժամանակ, երբ նրա վերընտրման շանսերն այնքան էլ միանշանակ չէին։ Նախագահը, որի 66-ամյակը լրանալու է չորեքշաբթի, հայտարարել է, որ ցանկանում է օգնել հաղթահարել տարաձայնությունները, որոնք սաստկացել են կորոնավիրուսի համավարակից հետո։
Մինչ նախագահ դառնալը Շտայնմայերը երկու անգամ զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը Անգելա Մերկելի կառավարությունում, իսկ ավելի վաղ եղել է կանցլեր Գերհարդ Շրյոդերի աշխատակազմի ղեկավարը։
Գերմանիայի նախագահը աննշան գործադիր իշխանություն ունի, բայց համարվում է կարեւոր բարոյական հեղինակություն։ 2017թ. խորհրդարանական ընտրությունների անմխիթար արդյունքներից հետո Շտայնմայերն օգնել է քաղաքական գործիչներին ձեւավորել նոր կոալիցիոն կառավարություն նոր քվեարկության փոխարեն։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ