ԱԱԾ-ն 44-օրյա պատերազմի ընթացքում պետական դավաճանության միայն մեկ դեպք է քննել
Ազգային անվտանգության ծառայությունը, մինչ այժմ, 44-օրյա պատերազմի ընթացքում պետական դավաճանության միայն մեկ քրեական գործ է քննել։ Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։
«44-օրյա պատերազմի դեպքի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել և քննվել է մեկ քրեական գործ»,- ասված է հաղորդագրությունում։
Գործն ուղարկվել է դատարան, երկու մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։
Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի հունիսին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ բացահայտել է դավաճանության և լրտեսության դեպք հօգուտ Ադրբեջանի։ Նախարարության տվյալներով՝ նախկինում «Անբասիր ծառայության համար» և «Ռազմական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով պարգևատրված նախկին զինծառայողն ընկերոջ հետ մեկնել է Թուրքիա, որտեղ առաջարկ է ստացել որոշակի վճարի դիմաց փոխանցել համապատասխան տվյալները։
Նրանք լուսանկարել և նկարահանել են զինտեխնիկա, ռազմավարական օբյեկտներ (ջրամբարներ, հիդրոէլեկտրակայաններ, ռազմավարական բարձունքներ), պարզել են աշխատակիցների թիվը, հակաօդային պաշտպանության համակարգերի գտնվելու վայրը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Այս ամենը նրանք՝ հատուկ հավելվածի միջոցով, ուղարկել են թուրքական համարներին։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)