«Եթե սա քաղաքական որոշման արդյունք է, պետք է անհապաղ վերանայվի». Լևոն Բաղդասարյան
Այն, որ վերադարձած գերիները հարևան մելիքությունում տոտալ ձևով խոշտանգվել են ինչպես ֆիզիկապես, այնպես էլ՝ հոգեպես, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Այն, որ հայրենիք վերադառնալով ունեցել են հոգեպես և ֆիզիկապես վերականգնվելու խնդիր, դա ևս հանրահայտ փաստ է: Հիմա, երբ որպես ծայրահեղ միջոց խափանման միջոց է ընտրվում կալանավորումը, այն ևս դիտում եմ խոշտանգում՝ բխող բոլոր իրավական հետևանքներով։
Ծանոթ չլինելով կալանքի հիմքերին՝ կալանավորման իրավաչափության վերաբերյալ չունեմ դիրքորոշում, սակայն այն գրավով փոխարինելու պարտավորությունը, իրավամբ, կարող էր և պետք է կիրառեր ինչպես վարույթ իրականացնող մարմինը, այնպես էլ՝ դատարանը: Դա է պահանջում պետության շահը, դա է պահանջում արդարադատության շահը: Մեղքն ապացուցվելու դեպքում, ընդ որում, անհրաժեշտ է համալիր, բազմակողմանի քննություն իրականացնել՝ պարզելու համար բոլոր հանգամանքները, թող դատապարտվեն ազատազրկման, սակայն նման ֆորմատով կալանքը ոչ այլ ինչ է, քան պատիժ: Գերիները օրեր, ժամեր, անգամ վայրկյաններ են հաշվել՝ հայրենիք վերադառնալու համար, իսկ վերադառնալուց հետո դավաճանի խարանով նետվել են զնդանները: Դա անթույլատրելի է:
Եթե սա քաղաքական որոշման արդյունք է, անհրաժեշտ է, որպեսզի անհապաղ վերանայվի, եթե՝ ոչ, վարույթ և հսկողություն իրականացնող մարմինները գլոբալ առումով պետք է վերանայեն իրենց նախկին որոշումները:
Լևոն Բաղդասարյան


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)