«Little Big»-ի մենակատարը թաղման ընթացքում շփոթել է հոր գերեզմանը
«Little Big» խմբի մենակատար Իլյա Պրուսիկինը YouTube-յան «Зашкварные истории» շոուի ընթացքում պատմել է, թե ինչպես է հոր թաղման ընթացքում հայտնվել անհարմար իրավիճակում։
Երգչի խոսքով՝ վերջերս մահացել է իր հայրը, որի հետ չի շփվել 15 տարի շարունակ։ Պրուսիկինը նշել է, որ ինչ-որ պահի ցանկացել է հաշտվել ծնողի հետ, խոսել նրա հետ, սակայն արդեն շատ ուշ է եղել։ «Այդպես հաճախ է պատահում»,- ասել է երաժիշտը։
Նշանակված օրը երգիչը գնացել է հորը հրաժեշտ տալու։ Երբ արտիստը գերեզման է հասել, մեծաթիվ մարդկանց է տեսել, որոնք հավաքվել էին գերեզմանի հետ։ Պրուսիկինը վստահ է եղել, որ այդտեղ թաղում են հորը։
Պրուսիկինն արտասվել է, մոտեցել հանգուցյալին, ծաղիկ դրել, բայց երբ ուշադիր նայել է, հասկացել է, որ հայրը չէ ու արագ հեռացել է։ «Իհարկե, բոլորը շոկի մեջ էին․ եկել է Պրուսիկինը, լաց եղել, նախ ծաղիկներ դրել, հետո վերցրել դրանք։ Չգիտեմ, թե ինչ մտածեցին նրանք»,- ասել է «Little Big»-ի մենակատարը։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ