Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում 2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհին Չեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետների Սթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները Հնչող արձան․ «100 վայրկյան» «Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակում Կառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքները Վարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը

Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազությունՓաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-ի
Հայաստան

Այն, ինչ անգրագետ ու միտումնավոր ձևով սա ներկայացնում է՝ որպես փաստաթուղթ, դրանք բանակցային գործընթացի արձանագրային նյութերն են, ոչինչ չպարտադրող

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը չի մեկնաբանում, իր իսկ բնորոշմամբ՝ Արցախից ու Արցախի խնդրից ամբողջովին անտեղյակ, Արցախի հարցով ոչ կոմպետենտ Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն։

«Ես մերժում եմ այդ անձի որևէ հայտարարություն մեկնաբանել»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, թե չի ցանկանում մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 24-ին առցանց ասուլիսի ժամանակ ԼՂԻՄ-ի վերաբերյալ արած հայտարարությունը։

Այդուամենայնիվ, Լարիսա Ալավերդյանը հարցը պարզաբանեց նրանց համար, ովքեր այդքան էլ տեղյակ չեն պատմությունից ու Նիկոլ Փաշինյանի ասածներն ընդունում են՝ որպես ճշմարտություն։

«Այդ հարցը հատուկ շրջանառության մեջ է դրվել, որպեսզի բոլորս մոլորության մեջ ընկած՝ սկսենք մտածել դրա մասին։ Կասեմ հետևյալը՝ Ադրբեջանի որևէ օրենք չի կարող տարածվել Արցախի վրա, և ամբողջ այս պայքարը հիմնված է եղել հետևյալ կետերի վրա։

Նախևառաջ կամ առնվազն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այն է՝ ԼՂԻՄ գումարած Շահումյանի շրջան, դուրս է եկել Սովետական Ադրբեջանից, համաձայն մեր այն ժամանակվա սովետական օրենքների, ինչը համաձայնեցված է եղել միջազգային իրավունքի հետ։ Դրանից հետո բոլոր գործընթացները, ով ուզում է մասնակցած լիներ, բոլոր այն դրույթները, որոնք շեղվում են այդ կետից, նրանք ներմուծված են բոլոր այն պետություններից կողմից, որոնք առհասարակ վախենում են, որ որևէ միավոր հանկարծ դուրս գա իրենց կազմից։ Սա վերաբերում է եվրոպական բոլոր պետություններին։ Ինքս քննադատել եմ ՀՀ բոլոր նախագահներին։

Նախ, Առաջին նախագահի շնորհիվ Արցախի հարցը մտել է փակուղի, նա ասում էր, որ համաձայն է, որպեսզի Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվել, որովհետև ժողովուրդը համաձայն չէր նրա արտահայտած մտքի հետ։ Երբ նրան փոխարինեց Երկրորդ նախագահը, բոլորի նպատակները կապված էին նրա հետ, որ ոչ միայն Արցախի Հանրապետության սահմանները կպահպանվեն ու կպաշտպանվեն, այլև փոփոխություն կմտցվի բանակցային առաջնային գործընթացում, սակայն դա տեղի չի ունեցել՝ միջազգային հանրության դիմադրության պատճառով»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Շարունակելով միտքը, մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ Արցախի Հանրապետությունը բազմիցս ու տարբեր առիթներով հայտարարել է, որ համաձայն չէ «Մադրիդյան սկզբունքների» հետ։

«Ի սկզբանե, արցախյան պայքարը կրում էր ազգային-ազատագրական բնույթ, և պայքարում էր Ադրբեջանից ձերբազատվելու համար, որը մինչ այսօր սպառնում է Արցախին ցեղասպանությամբ։ Հետևաբար՝ Արցախը պայքարում էր, որպեսզի ազատվեր այդ ցեղասպան պետությունից։

Այստեղ է, որ տարիներ շարունակ տեղի է ունեցել խեղաթյուրումը, Արցախի հիմնահարցի պատկերն ամբողջովին խեղաթյուրված է ներկայացվել միջազգային հանրությանը։

Եթե մենք նորից պետք է քննարկենք այն խուճուճ ուղիները, որը մեզ առաջարկվել է ՀՀ առաջին նախագահի կողմից, իսկ Երկրորդ ու Երրորդ նախագահները դիմադրել են միայն մի ձևով՝ ամեն ինչ արել են, որպեսզի պաշտպանվի Արցախի Հանրապետության արտաքին սահմանները և ներսի կարգ ու կանոնը։

ՀՀ այս չորրորդ ղեկավարը, որը եկել է, նա ամբողջովին հրաժարվել է այն բոլոր շատ համեստ նվաճումներից, որոնք տեղի են ունեցել Երկրորդ և Երրորդ նախագահների օրոք։ Այն ամենը, ինչ անգրագետ ու միտումնավոր ձևով սա ներկայացնում է՝ որպես փաստաթուղթ, դրանք բանակցային գործընթացի արձանագրային նյութերն են՝ ոչինչ չպարտադրող, և այս առումով մենք պետք է հստակեցնենք, թե մենք որտեղ ենք հայտնվել»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա, պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին հայտարարեց, որ բանակցային գործընթացը սկսելու է զրոյից, այսինքն՝ զրոյացնում է ամբողջ այս տարիների պայքարը՝ սկսած 1988 թվականից։

«Այսօր մեր խնդիրը դիմադրելն է, կազմակերպել դիմադրություն, եթե կուզեք՝ Արցախյան նոր շարժում»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։