Չեմ բացառում, որ Կամո Արեյանի հետ չեմ շարունակի աշխատել․ Երեւանի քաղաքապետ
Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո Երեւանի քաղաքապետ ընտրված Հրաչյա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել է, որ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի հետ, հնարավոր է, չշարունակի աշխատել։
«Մենք այդ հարցը կքննարկենք պարոն Արեյանի հետ, բայց եթե 20 տարուց ավելի մի տեղում լինում եք, անկախ ձեզնից տարբեր տեղեկատվության եք տիրապետում, ենթադրում եմ՝ պարոն Արեյանը 20 տարուց ավելի աշխատում է Երեւան քաղաքում, ավելի շատ ինֆորմացիայի է տիրապետում, բայց ժամանակն առաջ է գնում, նոր տեխնոլոգիաներ են զարգանում, ամեն ինչ պետք է թվայնացնենք ու ինստիտուցիոնալ առումով ամբողջը թվային ձեւով կառավարենք»,- ասաց Սարգսյանը։
Դիտարկմանը, որ, ըստ տարբեր կարծիքների, Արեյանը քաղաքապետարանում աշխատելու երկարամյա փորձ եւ հարուստ գիտելիքներ ունի, նորընտիր քաղաքապետը նկատեց․
«Բան չասացի։ Մենք աշխատել ենք պարոն Արեյանի հետ, խնդիր որպես այդպիսին խնդիր ես չեմ տեսել, բայց, կարծում եմ, նոր մոտեցումներ են պետք»,- նկատեց Հրաչյա Սարգսյանը։
Երեւանի քաղաքապետը հայտնեց, որ կադրային փոփոխություններ են լինելու նաեւ տարբեր վարչություններում։
«Տրանսպորտի վարչության պետն արդեն պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել՝ խնդիր ունենք այդ վարչությունում, քանի որ գծանշումների, լուսացույցների ոլորտը մեր իրավասության տակ է անցնելու՝ որպես պատվիրակված լիազորություններ, մասնագիտական լուրջ խնդիրներ ունենք, եւ պետք է թարմացնենք։ Շինբարեկարգման վարչության պետն էլ է դիմում ներկայացրել, նոր պետ պետք է ունենանք»,- տեղեկացրեց քաղաքապետը։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)