«Առաջիկայում մեր պաշտոնյաներին հրավիրելու են Վաշինգտոն՝ քաջալերեն հստակ և արագ քայլեր ձեռնարկել»․ Սուրեն Սարգսյան
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ ․ «Հաջորդ տարի հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումներ կլինեն․․․
Եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումների պիկը գալիս էր հենց այն ժամանակ, երբ կար Արցախի հարցում առաջընթացի հնարավորություն կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկար:
Ասածիս ապացույցներն էին Տեր-Պետրոսյանի 1994թ․ այցը Վաշինգտոն (նրա մոտեցումներն այդ երկու հարցերի շուրջ աջակցություն էին ստանում Քլինթոնի վարչակազմի կողմից), նույնը կարելի է ասել Քոչարյանի 2002թ. Քի Ուեստի հանդիպման մասին և նույնը կարելի է ասել Սարգսյան-Օբամա հանդիպման մասին՝ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, որին հաջորդեցին պետքարտուղար Քլինթոնի երկու այցերը:
Ինչպես մի ամգամ ինձ ասաց նախկին պետքարտուղարի տեղակալը, «մեր նախագահը երբեք իր հեղինակությունը չի դնի «չլինող» պրոցեսում: Իսկ, եթե պրոցեսը ԱՄՆ շահերի համար դրական ելք ունենա, նախագահը անձամբ կներքաշվի»:
Հաշվի առնելով սա, առաջիկայում կանխատեսում եմ հայ-ամերիկյան երկկողմ բարձր մակարդակի շփումներ՝ պայմանավորված նույն օրակարգային հարցերով: Շփումները մեր իշխանությունների նկատմամբ դրական վերաբերմունք չեն նշանակում: ԱՄՆ-ն իր հետաքրքրություններն ունի մեր տարածաշրջանում և դրանք կարող է կյանքի կոչել այն դեպքում, երբ այստեղ կոնֆլիկտներ չկան: Չի կարող հայ-թուրքական հաշտեցման գործընթաց կամ Արցախի հարցի ինչ որ լուծում լինի առանց ԱՄՆ նախագահի ներգրավման, մանավանդ, երբ Բայդենն է Էրդողանին կոչ արել հայ-թուրքական գործընթաց սկսել:
Առաջիկայում մեր պաշտոնյաներին հրավիրելու են Վաշինգտոն՝ քաջալերեն հստակ և արագ քայլեր ձեռնարկել: Նույնը, իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի մասով: Վերջիվերջո նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Սոչիի պայմանավորվածությունները արդեն իսկ լեգիտիմացվել են Բրյուսելի և Փարիզի կողմից և հիմա Վաշինգտոնի հերթն է»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր