«Տխուր է մեր վիճակը, պարոնա՛յք». Աշոտ Ղուլյան
Երեկվանից մի միտք է ինձ տանջում. հայկական իրականության մեջ կա՞ գոնե մեկը, որ կարող է հիշեցնել 1988 թվականից հետո որևէ մեկ ադրբեջանցու (էլ չեմ ասում այդ երկրի իշխանավորի), որ այդքան համարձակություն կունենար իր ազգային լսարանի առջև խոսել հայերի (էլ չեմ ասում իր օրինական իրավունքների համար պայքարող Արցախի ժողովրդի) իրավունքների մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Ձգտում եմ քիչ անդրադառնալ Արցախի շուրջ ծավալվող զարգացումներին, որի պատճառներից մեկն էլ հայկական երկու հանրապետություններում փաստացի գործող իշխանությունների հանդեպ առկա անվստահությունը չխորացնելու միամիտ ցանկությունս էր… միամիտ, որովհետև որևէ նշույլ չկա, որ բարձր հարկերում բազմածները ձգտում են հավաքել և իրար կպցնել այդ վստահություն կոչվածի փշրված կտորները: Համենայնդեպս Երևանում, դեպի ուր հառնված են հազարավոր արցախցիների հույս փնտրող հայացքները, վիճակն աղետալի է…
Երեկվանից մի միտք է ինձ տանջում. հայկական իրականության մեջ կա՞ գոնե մեկը, որ կարող է հիշեցնել 1988 թվականից հետո որևէ մեկ ադրբեջանցու (էլ չեմ ասում այդ երկրի իշխանավորի), որ այդքան համարձակություն կունենար իր ազգային լսարանի առջև խոսել հայերի (էլ չեմ ասում իր օրինական իրավունքների համար պայքարող Արցախի ժողովրդի) իրավունքների մասին:
Այն, ինչ 37 րոպե շարունակ, համարյա 37թ. ոճով, Հայաստանի գործող վարչապետը ներկայացնում էր մեր հանրությանը, մեկից մեկ կրկնություն է Ադրբեջանի հիմնավորումների` իր քաղաքացիների իրավունքները բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով պաշտպանելու հնարքներով: Անհնար էր չնկատել, որ մի պահ նույնիսկ Հ1-ի «պարապած» թղթակիցն էր ապշած նայում, թե ինչ է պատասխանում Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին իր տված հարցերին:
Եթե որևէ մեկը կարող է բացահայտել 2016թ. ապրիլյան քառօրյայի «մարտով հետախուզության» իմաստը, դրանից չորս տարի հետո «իսկական մարտ» սկսելու ռազմարվեստի և «բանակցային աղետից» հետո Ադրբեջանի ակտիվ զինվելով պատերազմի նախապատրաստվելու տրամաբանությունը՝ պատրաստ եմ ընդունել «նոր ու հանճարեղ» քաղաքագիտական տերմինալոգիային չտիրապետելս: Բայց այս պահին միայն մի եզրակացություն է թակում մեր դուռը. «Տխուր է մեր վիճակը, պարոնա՛յք»:
Սեփական անճարակությունը հռետորական աճպարարությամբ քողարկելը որևէ լավ բանի չի հանգեցնելու»,- գրել է նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր