Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում 2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհին Չեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետների Սթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները Հնչող արձան․ «100 վայրկյան» «Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակում Կառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքները Վարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը Վահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ում

Հայ-ռուսական կնճռոտ հարցերը՝ մոսկովյան բանակցությունների օրակարգում2025-ին արձանագրվել է ընտանեկան բռնության հիմքով սպանության 14 դեպք․ դատախազություն«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդը ուշագնաց է եղել ՔԿՀ ճանապարհինՉեխիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է հայազգի հայտնի երաժշտագետներիՍթարմերը հրաժարվել է երկիրը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարներըՀնչող արձան․ «100 վայրկյան»«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակումԿառնուտի ջրամբարում սկսվել են ջրի կուտակման աշխատանքներըՎարչապետը Մոսկվայում է․ այսօր Կրեմլում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումըՎահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ումՁերբակալվածները մեղադրվում են «հակառակորդի օգտին» լրտեսություն իրականացնելու մեջԱրգենտինան ջախջախեց Զամբիային, Բրազիլիան և Պորտուգալիան ևս հաղթանակներ տոնեցինՀայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլինԿայանված բեռնատարներից մարտկոցներ են գողացել «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակինՇախմատի հավակնորդների մրցաշարԿարծես խրամատներում լինեինքՊարզապես չեմ կարող լինել և՛ մեկ թիմի սեփականատեր, և՛ մյուսի նախագահ Ռուս խորհրդարանականների Վաշինգտոն կատարած այցը կարևոր էր. ՌյաբկովԱռաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՈր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանն ու Պուտինը կքննարկեն տրանսպորտային և լոգիստիկ հարցեր. ՊեսկովԱրմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿՌուսական նավթի տարանցման լիցենզիան երկարաձգվել էԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBCԵրևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում թիվ 94 մսուր-մանկապարտեզումԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿԼիբանանի զինվորականները դուրս են գալիս որոշ սահմանային քաղաքներիցԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԻրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC NewsՆերառական կրթությունը՝ որպես հավասար հնարավորությունների հարթակ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում միջոցառում անցկացվեցԴավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էԻրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայի Ալ Վալիդ սահմանային անցակետովԲարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆՏղամարդն իր կնոջը հասցրել է ինքնասպանությանՄարդկությունը տասնամյակների դադարից հետո վերադառնում է ԼուսինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 30-ից 31-ըԱլեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանըԿիպրոսում շարունակվում է 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարըԻնդոնեզիան կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն անցկացնել իր երեք խաղաղապահների մահվան գործովԲաղդադում ամերիկացի լրագրող է առևանգվելԻրանում լրտեսության կասկածանքով ձերբակալել են չորս պետական ծառայողի. TasnimԱյսօր թռչունների միջազգային օրն էՎիրավորված իսրայելցիների ընդհանուր թիվը հասել է 6286-իԵվրոպական հանձնաժողովն Ուկրաինային է ուղարկել 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվներից
Հայաստան

Նիկոլ Փաշինյանի բուն նպատակը ոչ թե Թուրքիայի գրկում հայտնվելն է, այլ դրանից հետո Հայաստանից, Հարավային Կովկասից ռուսական զորքերի դուրսբերումը. Նահապետյան

Նիկոլ Փաշինյանն իր լրագրողական, իսկ հետո քաղաքական գործունեության ընթացքում անթաքույց ցույց է տվել, որ Արցախը Հայաստանի համար գլխացավանք է։ Այդ գլխացավանքից ամբողջովին ազատվելու և Թուրքիայի գիրկը նետվելու ժամանակն է եկել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի բուն նպատակը ոչ թե Թուրքիայի գրկում հայտնվելն է, այլ դրանից հետո հիմնավորել, որ ՀՀ-ում ռուսական զինուժի անհրաժեշտությունն այլևս չկա՝ ի դեմս 102-րդ ռազմաբազայի Գյումրու և Երևանի հենակետերի։

«Այսինքն՝ բուն նպատակը Հայաստանից, Հարավային Կովկասից ռուսական զորքերի դուրսբերումն է, իսկ դա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների մարտավարական խնդիրն է»,-նշեց փորձագետը։

Հայկ Նահապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի քայլերն ուղղված են Արցախի հետ կապերը կտրելուն, և իր քայլերն արդարացնելու համար հրապարակավ քայլեր է անում, որ ձեռնոց նետի Ադրբեջանի իշխանություններին։

«Ադրբեջանը խիստ և կոշտ կերպով միջազգային տարբեր ատյաններում հայտարարում է, թե Հայաստանը խախտում է պայմանավորվածությունները։ Երբ Հայաստանից պատգամավորներ կամ պատասխանատու անձինք են գնում Արցախ, դրա մասին Ադրբեջանի հատուկ ծառայություններն իմանում են և Ադրբեջանի նախագահը հայտարարություն է անում անմիջապես։ Ցանկացած հարց կարող են լուծել առանց այդ պատգամավորների, նախարարների Արցախ հայտնվելու։ Ուստի, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գործ անել, ապա դա պետք է անաղմուկ անի, առանց հրապարակային ցցուն կեցվածքի, օրնիբուն աշխատի, որ մեր հայրենակիցները մնան Արցախում»,-նշեց Հայկ Նահապետյանը։

Վերջինս նշում է, որ եթե հայերն Արցախից դուրս գան, ինքնաբերաբար այդ տարածքն ամբողջովին կանցնի Ադրբեջանին։ Փորձագետը հարց է բարձրացնում, թե հիմա որքանով են Հայաստանի օրվա իշխանությունները նպաստում, որ Արցախում կասեցվի արտագաղթը և դրան ի հակառակ լինի նաև ներգաղթ։ Մինչդեռ հատկապես ԱԺ ընդդիմադիր պատգամավորների խոսքերով բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում հոսանքի, էլեկտրակայանների, ջրամատակարարման հետ կապված խնդիրներ, և դրանք փորձագետի խոսով մարդկանց ստիպելու են վաղ թե ուշ չկարողանալ ընտանիքի համար նվազագույն պայմաններն ապահովել ու Արցախից դուրս գալ։

«Այսինքն` դա այն է, ինչ ձեռք է տալիս Ադրբեջանի իշխանություններին։ Հայաստանի իշխանությունների քայլերը նույնականանում է Ադրբեջանի իշխանությունների քայլերի հետ։ Արցախյան հիմնախնդրի լուծումը Ադրբեջանը և Նիկոլ Փաշինյանի վարչախումբն այդպես են տեսնում, որ հայերը դուրս գան այնտեղից։ Ինչո՞ւ է ՌԴ-ի կողմից հարյուրավոր տոննաներով շինանյութ տարվում Արցախ, ինչո՞ւ են սարքավորումներ, մարդկանց կենսաապահովման համար անհրաժեշտ այլ սարքավորումներ տարվում, որովհետև ՌԴ-ն պատկերացնում է, որ եթե այդ տարածքում հայ չապրի, ապա խաղաղապահների այդտեղ մնալն իմաստազրկվում է, դրա համար ՀՀ իշխանությունների գործառույթն իր վրա է վերցրել»,-ասաց Հայկ Նահապետյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ չպատասխանեց հարցին, թե պատերազմից հետո բանակում ինչ վերազինումներ են իրականացվել, Հայկ Նահապետյանը նկատեց՝ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն ուղղակի քաղաքական պայքար է մղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ընդ որում` փորձագետի խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ չի պատասխանել հարցին, քանի որ ՀՀ զինված ուժերի, մասնավորապես բանակի կողմից զենք-զինամթերքի գնումները փակ տեղեկատվություն է, և իր մեջ գաղտնիության գործոն կա։

«Նա ճիշտ է անում, որ այդ մասին չի բարձրաձայնում, բայց նա մոռանում է, երբ ճղճղան ձայնով, փրփուրը բերանին վճարովի ընդդիմադիրի գործունեություն էր իրականացնում, նա բանակի վերաբերյալ ասում էր բաներ, որն իր մեջ գաղտնիության տարրեր էր պարունակում և դրա մասին չպետք է բարձրաձայներ»,-ասաց Հայկ Նահապետյանը։